AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018



ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Տեղադրվել է` 2018-07-06 11:21:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 2097, Տպվել է` 112, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՍԿՎԱ-ԲԱՔՈՒ ՄԱՍՈՆԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐ

Պ.Ք.

ՌԴ քաղաքագետների «արհմիությունը»ՙ ի շահ Ադրբեջանի

Ռուսաստանի մասոնական օթյակի ղեկավար, քաղաքագետ Անդրեյ Բոգդանովը օրերս մեկնեց Բաքու: «Ես արդեն տասը տարի նույն ժամանակահատվածում գալիս եմ Բաքուՙ մասնակցելու Ադրբեջանի մեծ օթյակի համաժողովին», հայտարարեց նա տեղական ԶԼՄ-ներինՙ առանց բացահայտելու հանդիպման մանրամասնությունները:

Իհարկե, մասոնները աշխարհի ամենից փակ հասարակությունն են: Զանազան լուրեր են պտտվում համաշխարհային քաղաքականության վրա նրանց ազդեցության եւ հսկայական հարստության մասին: Դժվար է ասել, թե դա որքանով է համապատասխանում իրականությանը: Սակայն որեւէ երկրում կամ տարածաշրջանում մասոնական օթյակի հայտնվելը անհնար է դասել սովորական իրադարձությունների թվին: Sputnik ԸջպՐոՈռՊՋՈվ կայքին տված հարցազրույցում Բոգդանովը պատմեց մի հետաքրքրական պատմություն:

Պարզվում է, որ 2008 թվականին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասոնական մեծ օթյակների աջակցությամբ ստեղծվել է Ադրբեջանի ազգային մեծ օթյակը: Տեղական լրատվամիջոցների տվյալներից դատելովՙ Բաքվում այդ օթյակի ստեղծմանն ուղղված աշխատանքները սկսվել էին 2005-2006 թթ., երկրի արդարադատության նախարարությունում հայտարարություն էր տարածվել հանրապետությունում «որմնադիրների» կազմակերպության գրանցման մասին: Հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկան հաղորդումներ, թե Ադրբեջանում մասոն են գրվել «շատ գործարարներ, որոշ քաղաքական գործիչներ, մարզիկներ եւ ամենատարբեր մասնագիտությունների տեր անձինք»:

Այդ կազմակերպության ներկայացուցիչներից մեկը ասել էր, որ խնդիր է դրված իրենց մարդկանց ներդնելու կառավարության մեջ, ինչպես նաեւ աջակցելու արդեն կայացած քաղաքական գործիչներին, ըստ որում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մեջ նա չէր տեսնում հեռանկարային քաղաքական գործիչների: Ինքըՙ ակտիվիստը, իր մասին պատմել է հետեւյալը «Մոտ մեկ տարի ես ուսանել եմ արտասահմանյան երկրներից մեկում, ճանաչվել եմ աշխարհում հայտնի մասոնական օթյակների բոլոր վարպետների կողմից, եւ դարձել եմ Ադրբեջանում «Մասոնի» ղեկավարը: Կտեսնեք, շուտով Ադրբեջանում «Մասոնը» կունենա ուժեղ դիրքեր»:

Իրոք, մասոնական թեման մամուլում սկսեց լայնորեն արծարծվել, սկսել են ի հայտ գալ նյութեր Բաքվում մասոնական խորհրդանշաններով հին շենքերի գոյության մասին: Նույն թեման առկա է 50 մանաթանոց թղթադրամի վրա, որտեղ պատկերված է սանդուղք: Մասոնականության մեջ յոթնաստիճան սանդուղքը տանում է դեպի Սողոմոն թագավորի տաճարը:

Պատմաբանները իրենց հերթին նշում են, որ Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդամին Ռասուլաձեն մոտիկ է եղել մասոնների հետ եւ «կիսել է նրանց ուսմունքի հիմքում ընկած եղբայրության եւ հավասարության գաղափարները»: Բանից պարզվում է, որ Բոգդանովի Բաքու կատարած այցելությունը կապված է Ադրբեջանում մասոնների հայտնվելու, կամ ավելի ճիշտՙ այնտեղ վերադառնալու 19-ամյակի հետ: Բացի դրանից, Բոգդանովը իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե օթյակների աշխատանքի ժամանակ չեն քննարկվում քաղաքական հարցեր, բայց մասնոնների մեջ կան իրենց երկրների հասարակական-քաղաքական եւ տնտեսական ոլորտներում հայտնի անձինք, այնպես որ առկա է որոշակի ազդեցություն որոշումների ընդունման վրա:

Ինտրիգն այն է, թե մասոնները միմյանց ինչպիսի դեր են հատկացնում ադրբեջանա-հայկական հարաբերությունների զարգացման մեջ:

Մի կողմից, բաքվեցի մասոնները պնդում են, թե Հայաստանում չկա մասոնություն: Մյուս կողմից, ինչպես պնդում է Բոգդանովը , Հայաստանում մասոնները վերածնվել են ավելի շուտ, քան Ադրբեջանում: Նրանք գոյություն ունեն արդեն 15 տարի եւ կազմում են «Հայաստանի մեծ օթյակը» (Grand Lodge of Armenia): Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի ու Հայաստանի մասոնները միմյանց չեն ճանաչում եւ հանդիպում են միայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Եվրոպայի որեւէ երկրի մեծ օթյակների համաժողովում: Այսինքն, օթյակներում նրանց միջեւ կատաղի պայքար է մղվում: Սա առաջին:

Երկրորդ, Բաքու մեկնելու նախօրեին Բոգդանովը դիմեց Ադրբեջանի արտգործնախարարությանըՙ խնդրելով իր անունը հանել Արցախ այցելած անձանց «սեւ ցուցակից»: Նա այնտեղ էր եղել կնոջ պապի գերեզմանն այցելելու մտադրությամբ, եւ որեւէ քաղաքական հայտարարություն չէր արելՙ բավարարվելով միայն բնությանը վերաբերող հիացական արտահայտություններով: Իսկ ավելի ուշ Բոգդանովը հայտարարեց, որ «ինքը հարգում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»:

Եվ ահա մի հետաքրքրական զուգադիպություն, որը վկայում է ռուսաստանցի քաղաքագետների «արհմիության», համատեղության կարգով նաեւ մասոնների, եւ Բաքվի շահերի ընդհանրության մասին: Նրանք պատրաստվում էին մեկնել «ազատագրված» Ջոջուղ Մարջանլի գյուղ, որպեսզի այնտեղ մասնակցեն «Աշխարհաքաղաքական առանցք. Ադրբեջանը Մոսկվայի միակ ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում» միջազգային կոնֆերանսին: Դա ի՞նչ կարող է նշանակել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.