AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018



Տեղադրվել է` 2018-07-06 11:21:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1829, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՄԵՆ ՃԵՐԱՀՅԱՆ

Հ.Ծ.

Տաղանդավոր լուսանկարիչը

«Հայերս միշտ էլ տեսողական արվեստի նկատմամբ յուրահատուկ ունակություններ ենք ունեցել: Կարծում եմ դա պատասխանն է այն ամենի, ինչը խլվել է մեզանից դարերի ընթացքում: Ֆիքսելու զգացողությունը զարգացել է մեր մեջ», հավատացած է երաժշտության, կինոյի եւ նորաձեւության բնագավառներում ճանաչված աստղերի հայազգի լուսանկարիչ Արմեն Ճերահյանը, որի հետ Թալին Բաբայանի («Միրոր-Սփեքթեյթրի» աշխատակցուհի) հարցազրույցից քաղում ենք հետեւյալ տեղեկությունները:

Ծնվել է Փարիզում, արվեստագետների ընտանիքում: Լիբանանում ծնված հայրը պարարվեստի ճանաչված մասնագետ է եղել հայկական բալետի ազգային եւ Մոյիսեեւի անվան պարի խմբերում, իսկ ֆրանսիացի մայրը, նույնպես պարի մասնագետ, ավարտել է հեղինակավոր «E՛cole Nationale Supe՛rieure des Arts De՛coratifs»ՙ արվեստի վարժարանը, որտեղ մասնագիտացել է բեմական դեկորացիաների եւ զգեստների պատրաստման գործում:

Շատ լավ է հիշում հոր պատգամը. «Մենք հայ ենք եւ միշտ կարողանում ենք ոտքի կանգնել: Նույնիսկ ազգովին կոտորվելուց հետո մենք ի վիճակի եղանք վերապրել եւ բարգավաճել»:

Այս փիլիսոփայության ընկալումով է, որ Արմենը 2006-ին Նյու Յորք է տեղափոխվել Փարիզից, որտեղ արդեն նշանակալի հաջողությունների էր հասել լուսանկարելով երաժշտության ասպարեզի ամենահայտնի «աստղերին»ՙ «Էմինեմին», «Ստրոմեյին», «Ջեյ-Զիին» ու «50 ցենտին»: Նրա լուսանկարները տպագրված են Ֆրանսիայում հիպ-հոպի փնտրված «L՛Affiche» ամսագրի շապիկներին: Նա միաժամանակ համագործակցում էր «Vibe» ամերիկյան ամսագրի հետ եւ պատվերներ կատարում: Հայրը զգուշացրել էր ԱՄՆ տեղափոխվելուց, որ մոտ 10 տարի կպահանջվի մինչեւ հայտնի դառնա այնտեղ:

«Հայրս ճիշտ էր: Ուղիղ տասը տարի պահանջվեց, որ ես կայանայի Մ. Նահանգներում», հիշում է նա:

Վերհիշելու եզակի առիթներ շատ են եղել նրա կյանքում: Շրջադարձային է եղել 1997-ին Ջեյ-Զիին լուսանկարելու առիթը: Նրան ընդամենը մեկ րոպե են թույլատրել եւ նա հիանալիոերն կարողացել է օգտագործել այդ րոպեն ամրագրելով իր մեքենային մոտենալու պահը: Տեսնելով իր նկարը «L՛Affiche-ի» էջերում, Ջեյ-Զին ամսագրի այդ համարը ամբողջությամբ գնել է եւ հետագայում էլ այդ կադրը տեղադրել իր առաջին հորիզոնականում հայտնված «Wishing On Star» սինգլի շապիկին:

«Դա հսկայական հաջողություն էր, եւ ես շարունակեցի նրա հետ համագործակցել: Իմ նկարները տպագրվեցին նաեւ «Groove» ամսագրում», պատմում է Արմենը, որ պատասխանելով Թալին Բաբայանի հարցին ասում է. «Այո, հիմա ամեն ոք է դարձել լուսանկարիչ հեռախոսների ընձեռած հնարավորություններից ելնելով, բայց կարեւորը ճիշտ պահը որսալն ու ճիշտ մեկնաբանելն է: Նաեւ լույսի վերահսկման տեխնիկային ծանոթ լինելը: Իսկական լուսանկարիչը նա է, որի լուսանկարները տեսնելով անմիջապես կարող ես նշել, թե ով է նկարել դրանք: Նման մեծություն էր Յուսուֆ Քարշը: Նաեւ Ժան Բապտիստ Մոնդինոն, որին ես իմ ուսուցիչն եմ համարում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.