AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 5. ԶԱՏԻԿ

Նախորդ զրույցում խոսեցինք կրոնի մասին: Իսկ ինչ կրոն առանց ծեսերի, այսինքնՙ առանց պաշտամունքային արարողությունների ամբողջության: Այս զրույցում կխոսենք այդ արարողություններից մեկիՙ զատիկի մասին:

Զատիկ բառն առաջացել է զատել բառից, որ նշանակում է «կտրել, բաժանել, անջատել, ջոկել, առանձնացնել». զատել = զ + հատել : Զատիկը հրեական տոն է. կատարվում է ի հիշատակ եգիպտական գերությունից հրեաների դուրս գալու (զատվելու) եւ Կարմիր ծովն անցնելու: Եբրայերեն պասեք (բիսախ) բառից է, որ նշանակում է «անցք, անցարան»: Հիշենք, որ Կարմիր ծովը բացվեց եւ անցարան դարձավ եգիպտացիներից փախչող հրեաների համար:

Զատիկ է կոչվում նաեւ այն գառը, որ մորթում են զատկին, նմանությամբ այն գառների, որ հրեաները Եգիպտոսից դուրս գալու գիշերը մորթեցին ու կերան: Այդ գառների արյունով նրանք ներկեցին իրենց դռները, եւ հրեշտակը չմտավ նրանց տները, այլ միայն եգիպտացիների, եւ մորթեց նրանց բոլոր անդրանիկ զավակներին:

Հետագայում գառներ զոհաբերելը (մատաղելը) սովորույթ դարձավ. գառը պետք է լիներ անարատ, արու եւ մեկ տարեկան: Ամեն տուն մորթում էր եւ, եթե չկարողանային ամբողջովին ուտել, ապա կարելի էր տալ հարեւաններին: Գառան ոչ մի ոսկոր չպետք է կոտրվեր. մնացորդներն այրում էին: Սա էլ այսօրվա մատաղն է:

Հիշենք, որ առաջին մատաղը Աբելն արեց:

Զատիկ է նաեւ քրիստոնեական տոնըՙ ի հիշատակ Քրիստոսի հարության, որ տեղի ունեցավ հրեական զատկի օրը եւ փոխարինեց այդ հին զատկին:

Հիշենք, որ Քրիստոսը իր կյանքի վերջին տարում զատիկը կատարեց իր աշակերտների հետ այն օրը, երբ պետք է սկսվեր իր խաչելությունը: Քրիստոսը զատկական գառ համարեց իր անձը, եւ հրեաները որպես Աստծու գառ զոհաբերեցին, մատաղ արեցին Քրիստոսին: Զատկի օրերին քրիստոնյա սպանելու սովորույթը մինչեւ վերջերս պահպանված էր հրեաների մեջ:

Հացն ու գինին, որ կային վերջին ընթրիքի ժամանակ, խորհրդանշում էին Քրիստոսի մարմինը եւ արյունը, որ Քրիստոսը տվեց հրեաներին ի մահ մատնելու:

Ըստ քրիստոնեական հավատի, Քրիստոսը իր մարմնով մեղքից զատեց աշխարհը եւ մարդկանցՙ հանուն փրկության:

Իսկ ձուն կարմիր ներկելը խորհրդանշում է թե՛ Կարմիր ծովը, թե՛ Քրիստոսի արյան գույնը:

Փաստորեն, քրիստոնեական զատիկը ինչ-որ իմաստով պատվաստ է հրեական զատկի տոնին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.