AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 7. ԿՆԻՔ, ԿՆՈՒՆՔԻ ՔԱՎՈՐ, ԽԱՉԱԿՆՔԵԼ, ԿՆՔԵ՞Լ ԵՍ

«Կնքվա՞ծ ես, թե՞ չէ»: Հաճախ այսպիսի հարց ենք տալիս միմյանց: Բայց մենք գիտենք, որ կնքվում են փաստաթղթերը: Փաստորեն իրար հարցնում ենք. «Կնիք դրվա՞ծ է քեզ վրա, թե՞ չէ»: «Խաչակնքիրՙ չարը կխափանվի», մեզ սովորեցնում են հոգեւոր հայրերը: «Ո՞վ է կնունքիդ քավորը», հարցնում ենք միմյանց: Ի՞նչ կապ կա կնիք, կնունք, կնքել, խաչակնքել, քավոր բառերի միջեւ:

Առաջին չորս բառերը ակնհայտորեն պարունակում են կնիք արմատը, իսկ քավո՞րը :

Լեզվաբանների մի մասը պնդում է, թե կնիք բառը մենք փոխառել ենք աքքադերենից, մի 4-5 հազար տարի առաջ: Մի մասը պնդում է, թե բառը իր ներկա իմաստն ստացել է հայերեն կնիք «ոտքի ներբան, հետք» բառից: Սա շատ տրամաբանական է թվում, բայց շատ լեզվաբաններ չեն ընդունում:

Բայց լեզվաբանների մեծ մասն ընդունում է, որ մեր կնիք բառը թուրքերը տարածել են աշխարհով մեկ, ինչպես խաչերկաթ բառը, որը ռուսերենում դարձել է кочерга : Սլավոնական գրեթե բոլոր լեզուներում կա մեր կնիք բառը, որը դարձել է книга : Այսինքնՙ ռուսերեն книга -ն մեր կնիք բառից է:

Իսկ ի՞նչ է կնիքը : Շատ վաղ ժամանակներում կավե սալիկների գրվածքները վավերացվում էին հատուկ կնիքներով: Քրիստոնեության ժամանակաշրջանում կնքում, մկրտում են երեխային, քրիստոնեական կնիք են թողնում նրա վրա: Ահա այստեղից էլՙ կնունք բառը: Իսկ քավո՞ր -ը: Ունեցել ենք կնքավոր «մկրտյալ» բառը, որը տարբեր բարբառներում համառոտվելով տվել է քավոր բառը: Այս բառը մեզնից փոխառել են բոշաներն ու քրդերըՙ քիրվա ձեւով:

Կնքել բառի հոմանիշն է մկրտել -ը: Այս բառը, ըստ Հր. Աճառյանի, մխրճել բառի մի ուրիշ ձեւն է, որ նշանակում է «սուզվել, ջրի տակ գնալ»: Ամենայն հավանականությամբ, բառն առաջացել է գետի ջրում կամ որեւէ ավազանում երեխաներին սուզելով, ջրի մեջ մկրտելով քրիստոնեական կնիք դնելու սովորույթից: Թեպետ բառն ունի նաեւ կենցաղային նշանակություն, պարզապեսՙ «լվացվել», եւ, հնարավոր է, որ շատ ավելի հին ժամանակներից է գալիս: Չէ՞ որ հայերս շատ ծեսեր ունենք ջրի հետ կապվածՙ Վարդավառ եւ այլն:

Այո, թուրքերը մեզանից փոխառել են խաչերկաթ -ն ու կնիք -ը, իսկ մենք նրանցիցՙ յաթաղան -ն ու զուլում -ը: Մե՛նք ինչ ենք տալիս աշխարհին, նրա՛նքՙ ինչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.