AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 73. ԾԵԾԵԼ, ԹԵ՞ ԳԱՆԱՀԱՐԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 21. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՆԱՆԵ՞

ՆԱՆԵՆ իմաստության եւ ողջախոհության աստվածուհին է հայոց դիցարանում: Ամենայն աստվածների հայ րԱրամազդի դուստրը. այսպես է բնորոշում Նանեին Ագաթանգեղոսը: Այս անունով հույները ունեին մի հավերժահարս, սկանդինավյան ազգերն էլ ունեն Նաննա անունով դիցուհի: Նանեն, կամ Նանան, կամ Նինեն, որպես աստվածների մայր, ծանոթ էր նաեւ ասիացի այլ ազգերի, որոնց լեզվով այս անունը նշանակում է «մայր» կամ «տատ»: Հիշատակվում են նաեւ շումերական Նիննի, ասորական Նանա կամ Նինա աստվածուհիները:

Ըստ Հ. Աճառյանիՙ Նանան լատիներեն nonna «մայր իմ, մայրիկ» բառից է:

Նանե անունով նշանավոր էր Իվանեի եւ Զաքարեի քույրըՙ Աբաս թագավորի կինը, որն իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին Ձորագետի վրա կառուցում է (1192 թվականին) մի հոյակապ կամուրջ, Հովհաննավանքի պարիսպը, բազմաթիվ խաչքարերՙ սրտառուչ մակագրություններով:

Հիանալի է, որ այս անունը այժմ նորից սկսել է տարածվել հայերի մեջՙ դուրս մղելով զանազան Սվետաների, Կատյաների, Կլարաների, Ժենյաների եւ այլն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.