AZG Daily #10, 17-03-2017

Մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 23. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՄԽԻԹԱ՞Ր

Ինչո՞ւ ենք առանձնացրել Մխիթար անունը: Պարզվում է, որ շատ հետաքրքրական կազմություն եւ իմաստ ունի իր մեջ պահածՙ առաջին հայացքից չերեւացող:

Մխիթարը հայերեն արական անուն է: Նշանակում է «սփոփանք, մխիթարանք, ամոքանք»: Առաջացել է հայերեն մի՛ խիթար ձեւից: Իսկ խիթել (կամ խիթալ ) բառի արմատն է խէթ , որը նշանակում է «խղճի խայթ», «կասկած, վախ»: Խիթալ նշանակում է «հոգս անել, վախենալ, մտատանջվել»: Ու երբ ասում ենքՙ մի՛ խիթար, ապա ասում ենք. «Հոգս մի՛ ունեցիր, մի՛ մտատանջվիր, մի՛ վախեցիր»: Ահա թե ինչ խորհուրդ ունի իր մեջ Մխիթար անձնանունը, որը ինչ-որ չափով բարեմաղթանք է, ինչ-որ չափով օրհնանք: Շատ նշանավոր Մխիթարներ ենք ունեցել. թվենք մի քանիսին:

Մխիթար , նշանավոր ճգնակյաց, Թանահատի վանքի հիմնադիր:

Մխիթար Հերացի, բժիշկ եւ աստղաբաշխ, գիտեր արաբերեն, հունարեն, պարսկերեն, նշանավոր գործերից մեզ է հասել «Ջերմանց մխիթարություն» բժշկական աշխատությունը, որը գրել է կաթողիկոս Գրիգոր Տղայի պատվերով եւ աջակցությամբ: Նրա խնդրանքով Ներսես Շնորհալին գրել է իր տաղերից մի քանիսը: Ահա թե ինչ «Վերնատուն» ենք ունեցել ժամանակին:

Մխիթար Գոշ , նշանավոր առակագիր: 1184 թվականին գրել է իր նշանավոր Դատաստանագիրքը, որը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով:

Մխիթար Սեբաստացի , Մխիթարյան միաբանության հիմնադիրը, միաբանություն, որը հայ գիտության եւ մշակույթի փարոս է աշխարհում: Այնտեղ հայերեն են թարգմանել օտար հին եւ նոր գրականության բոլոր նշանավոր երկերըՙ 1000 հատոր, կազմել ամբողջ հայ հին մատենագրությունը, գրել բառարաններ, հայոց պատմություն, գրականություն եւ այլն, եւ այլն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.