AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 28. ԱՆՐԱԿ

Ինչքա՜ն գեղեցիկ տողեր են նվիրվել կնոջ անրակներին, ինչքա՜ն նկարագրություններ կան դրանց հմայքի վերաբերյալ: Երեւի թե ուրիշ ոչ մի ոսկոր չի արժանացել այդ բախտին, չհաշված, իհարկե, դիմոսկրերը:

Այս անգամ կխոսենք անրակ բառի մասին: Նախ հիշենք բառի նշանակությունըՙ «ուսի այն ոսկրը, որը թիակը միացնում է կրծոսկրին»: Տեսնենք, թե տղամարդկանց խելքամաղ անող այդ ոսկորի անունն ինչ ծագում ունի, ինչ արմատից է առաջացել: Պարզ է, որ անրակ -ը փաղաքշական ձեւն է, իսկ արմատն է անուր -ը: Անու ր-ի համար Հր. Աճառյանը տալիս է «օղակ» նշանակությունը: Սակայն Էդ. Աղայանը, վկայակոչելով դասական շրջանի մատենագրության մեջ բառի գործածությունները, ցույց է տալիս, որ այն սովորական օղակ չէ, այլ վզին ագուցվող ծանր փայտե կամ երկաթե օղակՙ այսօրվա ռուսերեն хомут բառի իմաստով: Իսկ անուր այսօր նշանակում էՙ

«1. Լծասարքի օղակաձեւ մասը, որն անց են կացնում լծկանի վիզը. 2. Նույնպիսի օղակ, որն անց էին կացնում անասունի, մարդու վիզըՙ զսպելու նպատակով. 3. Ամրացնող օղակապ»:

Հիշենք մեր փականագործների ժարգոնային խամութ դնել -ը, որը նշանակում է «որեւէ խողովակի ճեղքը փակել, որեւէ բան ամրացնել օղակապովՙ անուրով»: Այնպես որ, խամութ դնել արտահայտության փոխարեն կարող ենք ասելՙ «անուր դնել, անուրել, օղակապել»:

Բառը ծագում է հնդեվրոպական նախալեզվի «ուռչել» իմաստիցՙ անցնելով ուռչել - ուռուցիկ - կորաձեւ - օղ ճանապարհը:

Հետաքրքիր է, որ բառի նախնական ձեւը եղել է անդուր -ը, որիցՙ անդրվար : Նախնական անդուր բառի հետ համեմատելի է ռուսերենՙ ядро «կորիզ, միջուկ» բառը: Անդրվար բառը կազմված է անդուր եւ վար «տանել, կրել» արմատներից եւ նշանակում է «կառքի կամ պատգարակի լծված կենդանի, կառք, սայլ»:

Ահա թե մեզ ուր է հասցնում անրակի հմայքըՙ թե՛ որպես բառի, թե՛ որպես ոսկորի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.