AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ

Կծու, կծել, կսկիծ, կճմթել . կապ կա՞, արդյոք, այս բառերի միջեւ: Նախՙ տեսնենք, թե մեր այսօրվա լեզվում ինչ են նշանակում այս բառերը:

« Կծու - կծու համ ունեցող, այրող հատկություն ունեցող, բարկ, դառն:

Կծել - ատամներով սեղմելով վիրավորել, խոցել, ատամները խրել մի բանի մեջ, ատամներով կտրել:

Կսկիծ - 1. սուր, ծակող ֆիզիկական ցավ, 2. դառն վիշտ, մրմուռ, ցավ:

Կճմթել - բթամատով ու ցուցամատով մարմնի որեւէ մասը սեղմել, ոլորել, ճմլել»:

Ինչպես տեսնում ենք, իրար բացարձակ չառնչվող նշանակություններով իրարից տարբեր բառեր են: Այժմ տեսնենք, թե ինչ ծագում ունեն այս բառերը, ինչպես են առաջացել եւ, այնուամենայնիվ, ինչ կապ են ունեցել իրար հետ: Հենց սկզբից ասենք, որ այս բոլոր բառերի արմատն է կիծ , որի ընդհանուր իմաստն է «խածնել, կծել, փրցնել, պոկել, խայթել, կճել, ցավեցնել, մարմաջեցնել»: Կիծ արմատից ու -ի հավելումով առաջացել է կիծու բառը, ինչպես հատու, աղու, թթու, ազդու բառերը: Ի-ի սղմամբ ստացվել է կծու : Նոր լեզու առած երեխաներն ավելի մոտ են բառի նախնական ձեւին եւ ասում ենՙ «Մամա, կիծու է»:

Կիծու նշանակում է «խայթող, կծող», որ սկզբում համի համար է ասվել, այնուհետեւ փոխաբերական նոր առումով տարածվել է մարդու հոգեւոր աշխարհի վրաՙ խայթող խոսք, կծու հանդիմանանք եւ այլն: Ընդհանրապես, մարդու ֆիզիկականին վերաբերող բազմաթիվ բառեր հետագայում տարածվել են նաեւ հոգեւոր աշխարհի վրաՙ ցավ, տանջանք, մրմուռ, տառապանք եւ այլն: «Սրտի ցավ, դառն վիշտ» փոխաբերական իմաստներով գործածվել է կիծկիծ բառըՙ կիծ արմատի կրկնությամբ, որիցՙ կծկիծ : Այս բառում էլ ծ -ն հաջորդ բաղաձայնի պատճառով հնչյունափոխվել է ս -ի, եւ ստացվել է այսօրվա կսկիծ բառը: Ինչպես այսօրվա կասկածել բառի նախաձեւը կածկածել -ն է:

Կիծ արմատի զուգաձեւն է կիճ , որիցՙ կճել «խայթել», կճան «եղինջ», կճիչ «խայթոց» եւ այլն:

Այս կիծ եւ կիճ արմատներից կազմվել են կծմթել եւ կճմթել բառերը: Իսկ կծմթել բառից էլ հնչյունափոխությամբՙ կսմթել բառը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.