AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ

Այսօր հայերս սկսել ենք գործածել սմբուկ եւ լոլիկ բառերը: Եվ շատ էլ լավ ենք արել, որ սկսել ենք: Այդուհանդերձ, տեսնենք, թե ինչ են նշանակում այս բառերը եւ ինչ ծագում ունեն:

Սմբուկ (բադրիջան) բառի համար Հր. Աճառյանը գրում է. «Իբր մեր երկրի համար օտար եւ նորամուտ բերք, պետք է որ ունենա օտար ծագում: Ըստ իս արաբերեն anab (անաբ) «պատինճան» բառն է, որ տվել է նախ հայերեն ամբուկ եւ հետո ա եւ ս տառերի նմանությունից շփոթվելով` սմբուկ »: (Հիշենք շերամ բառը, որն առաջացել է շերաս բառից. ս -ի վրա բութ է դրված եղել, հաջորդ արտագրողները գրել են շերամ եւ ստեղծել նոր բառ: Նույն ձեւովՙ շագանակ, արձագանք եւ այլն: Այս մասինՙ հաջորդ զրույցներում):

Այսպիսով, օտարահունչ, դժվար արտասանելի, հաճախ շփոթություն առաջացնող պատինճան, բադրիջան, բակլաժան եւ այլ բառերի փոխարեն կամա-ակամա ստեղծվել է սմբուկ հայերեն բառը, որն, ի դեպ, Հայկական հանրագիտարանում գործածված է բադրիջան բառի փոխարեն: Դրանից անցել է արդեն մոտ 30 տարի, եւ մինչեւ օրս էլ լեզվաբանները վիճում ենՙ ընդունե՞լ սմբուկ բառը, թե՞ ոչ: Այստեղ տեղին է հիշել մի խընդուկ. թեեւ բժիշկները շատ չարչարվեցին, այնուամենայնիվ, հիվանդը առողջացավ: Հիմա լեզվաբաններինն է. այնուամենայնիվ, սմբուկ -ը կյանք է մտնում:

Սա մի օրինակ է, թե լեզվում պատահականորեն ինչպես են ստեղծվում բառեր:

Ամերիկայի հայտնագործումը աշխարհի շատ ժողովուրդների տվեց լոլիկ բանջարեղենըՙ տոմատը, պոմիդորը կամ ոսկեխնձորը: Ամերիկայի բնիկներիՙ ացտեկների լեզվով թարմ պոմիդորը կոչվում էր տոմատ : Երբ իսպանացիները թարմ պոմիդորը բերեցին Եվրոպա, այնտեղ նրան կնքեցին պոմի-դ-օրո ՙ «ոսկեխնձոր», իսկ տոմատ սկսեցին ասել նրա մածուկին:

Հայերը պոմիդորը կոչեցին լոլիկ : Եվ լավ է, որ թե՛ հանրագիտարաններում, թե՛ բառարաններում այդպիսի անվանումով է ամրագրված այդ բանջարեղենը: Լավ է, որ այժմ օտարախառն տոմատի մածուկ -ի փոխարեն ասում ենք լոլիկի մածուկ, պոմիդոր -ի փոխարենՙ լոլիկ : Հուսանք, որ մոտակա տարիներին լոլիկ -ը վերջնականապես դուրս կմղի պոմիդոր -ին, իսկ սմբուկ -ըՙ բադրիջան -ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.