AZG Daily #10, 17-03-2017

Մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 63. «ԸՍՏԱՀԱ՞Կ», ԹԵ՞ «ՍԸՏԱՀԱԿ»

Տեսնենք, թե ինչ մեկնաբանություններ ունի ստահակ բառը, որն այժմ ունի «անկարգ, թոկից փախած, սրիկա» իմաստները: Սկզբնապես այն նշանակել է «անառակ, ըմբոստ»:

Աճառյանը եւ այլ լեզվաբաններ բառը համարում են փոխառություն պարսկերենից: Իսկ ահա հայ մեծանուն լեզվաբան Էդուարդ Աղայանը իր «Բառաքննական եւ ստուգաբանական հետազոտություններ» գրքում, վերլուծելով իր նախորդների ստուգաբանությունները, տալիս է շատ անսպասելի մի մեկնաբանություն: Ըստ Է. Աղայանի, բառը սկզբնապես նշանակել է «մոլար, ստամետ»: Ուրեմն ստահակ -ը ոչ թե արմատ է, այլ բարդ բառ էՙ կազմված սուտ եւ հակ արմատներից, այսինքնՙ ստուգաբանորեն նշանակում է «ստելու հակում ունեցող»։ Ընդ որում, դա բառի այժմյան իմաստի մեջ էլ մտնում է։

Հաշվի առնելով այս հանգամանքներըՙ մենք պետք է ստահակ բառի ավանդական ըստահակ արտասանությունը փոխարինեք սըտահակ արտասանությամբ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.