AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 68. ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՔԱՐԸ

Ի՞նչ է գայթակղությունը, որը նաեւ մեղք է համարվում: Մեղք է համարվում, եթե նույնիսկ մտքով ես գայթակղվում: Տեսնենք, թե ինչ բացատրություններ կան բառարաններում: Ըստ Հայկազյան բառարանիՙ գայթակղվել նշանակում է «գայթել, գլորվել մեղքի մեջ, պղտորվել մտքով եւ կամքով»: Ըստ Ստ. Մալխասյանցի «Բացատրական բառարանի»ՙ նշանակում է.

«1. Ոտքը խոչի դիպչել, սայթաքել, քթահարել: 2. Չար օրինակից մոլորվել, սխալմունքի մեջ ընկնել»:

Ըստ Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» գայթակղություն նշանակում է.

«1. Մոլորություն, մեղսալի արարք: 2. Գայթակղիչ պատճառ: 3. Հրապուրանք: 4. Խոչ, խութ, խոչընդոտ»:

Այժմ տեսնենք, թե այս բառի մասին ինչ է գրում Հր. Աճառյանը «Արմատական բառարանում», եւ ինչ կազմություն ունի բառը: Ըստ այդ բառարանիՙ գայթակղվել նշանակում է «գլորվել ընկնել, մոլորվել, սխալվել, ոտքը քարի զարնվել»:

Գայթակղել բառը, որի ավելի հին եւ ճիշտ ձեւն է գայթագղել , կազմված է գայթ եւ գիլ արմատներից:

Գայթ -ը նշանակում է «ոտքը գայթելըՙ սահելը, սխալվելը կամ մոլորվելը, որոգայթ»: Իսկ գիլգլոր, (գլորվել) բառի արմատն է: Գայթակղել -ի մեջ նույն գիլ -ն է, որտեղ գ -ն դարձել է կ , լ -նՙ ղ : Այսպես պարզ է դառնում, թե ինչու է գայթակղվել նշանակում «սայթաքելով գլորվել»:

Գայթակղության քար նշանակում է «հրապուրվելու առարկա, գայթակղվելու պատճառ»: Գայթակղությունը զսպել ՙ «կարողանալ չգայթակղվել, չսայթաքել, ճշմարիտ ճանապարհից դուրս չգալ»:

Մեծ է գայթակղությունը մեղսալի արարքներ գործելու, բայց պետք է պայծառ պահենք մեր միտքը եւ կամքըՙ զորեղ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.