AZG Daily #10, 17-03-2017

Մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 84. ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ

Էսպես հանգիստ, էսպես սիրով,

Մեղրից անուշ լավ խոսքերով

Մեղր են քաշում. մին էլ հանկարծ

Մի կաթիլ մեղր ծորում է ցած:

Հովհ. Թումանյան

Տեսնենք, թե ինչ է մեղրը, որի մի կաթիլի պատճառով պատերազմ սկսվեց երկու տերությունների միջեւ: Երեւի մեղուները շատ զարմանային, եթե կարդային Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»: Այնուամենայնիվ, տեսնենք, թե մեղր բառը ինչ ծագում ունի, հայերս էն գլխից մեղրասե՞ր ենք եղել, թե՞ ուրիշներից ենք փոխառել թե՛ մեղրը եւ թե՛ բառը:

Մեղր- ը բնիկ հայերեն բառ է եւ հանդես է գալիս երկու ձեւով.

1. Մեղր , որիցՙ մեղրախորիսխ, մեղրյալ, մեղրակ (ծաղկի տեսակ է), մեղրօղի եւ այլն:

2. Մեղ , որիցՙ մեղու, մեղվանոց, իշամեղու եւ այլն։

Հետաքրքիր է, որ «մեղր» նշանակող բառը հնդեվրոպական նախալեզվում ունեցել է երկու տարբերակ. mel եւ medhu : Առաջինը հատուկ է արեւմտյան լեզուներին, որոնց հետ է նաեւ հայերեն մեղր -ը, իսկ երկրորդը` արեւելյան լեզուներին (որոնց հետ է նաեւ ռուսերենը` мед ): Ի դեպ, ռուսերեն медведь «արջ» բառը ստուգաբանորեն նշանակում է «մեղր ուտող, համտեսող, մեղրակեր»: Կար հավատալիք, որ եթե մարդ տվյալ կենդանու անունը տա, ապա կվնասվի: Այդ պատճառով արջ ասելու փոխարեն ռուսներն ասել են մեղր ուտող, мишка եւ այլն: Այդպիսի մի նախապաշարմամբ էլ մեղու բառի փոխարեն ստեղծվել է մեղրաճանճ -ը: Մինչեւ հիմա էլ կան մարդիկ, որ օձ բառը չեն գործածում, խոսելիս օձ -ի փոխարեն տարբեր բառեր են ասում:

Ինչպես արդեն ասացինք, մեղու բառն առաջացել է մեղ(ր) արմատից ու մասնիկով, ինչպես` եղջերու : Քանի որ հնդեվրոպական նախալեզվում կար medhu-մեդու , սրանից ազդվելովՙ հայերենի մեղ(ր) -ը դարձել է մեղու : Մեղր -ը հայերենից փոխառել են թուրքերը մեղրիկ տանձ բառակապակցության մեջ: Հայերեն մեղրամոմ բառը բազմաթիվ ձեւափոխումներով կա հույների եւ թուրքերի մոտ:

Մեղուն այն հազվադեպ կենդանիներից է, որի եւ իր տվածի անվանումները նույն արմատից են գոյացել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.