AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 92. «ԽՆԴՈՒԿ» ԵՎ «ԽՆԴՄՆԴՈՒԿ» ԲԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է

Սփյուռքը փրփուրի նման ժամանակի ընթացքում, ցավոք, վերանում է: Որովհետեւ սփյուռքում իրեն գտնելու համար պետք է իրեն կորցնել, այսինքնՙ կորցնել հիշողությունը եւ լեզուն: Տարօրինակն այն է, որ բառային առումով եւս սփյուռքը փրփուր է : Տեսնենք, թե ինչպես:

Արդի բառարանները սփյուռք բառի համար տալիս են հետեւյալ նշանակությունը. «Հայաստանից դուրս գտնվող հայաբնակ վայրերի ամբողջությունը», եւ երկրորդ իմաստովՙ «այդ վայրերի հայերը»:

Բայց ի՞նչ էր նշանակում բառը նախքան վերոհիշյալ իմաստներն ստանալը, ի՞նչ կազմություն, ի՞նչ ծագում ունի:

Սփյուռք բառը կազմված է սփյուռ -ից եւ ք հոգնակերտից: Սփյուռ նշանակում է «ցրված, տարածված, ցիրուցան»: Սփյուռ- ն ինքը կազմված է ս սաստկական ածանցով փռել բնիկ հայ բառարմատից:

Փռել բառը գործածվել է զ սաստկական ածանցովՙ զփռել , հետո զ -ն դարձել է ս ՙ հաջորդ փ -ի պատճառով: Արմատն է փիր , եւ այստեղ է թաքնված սփյուռքի փրփուր լինելը, որովհետեւ նույն փիր արմատից է փրփուր բառըՙ փիրփուր - փրփուր :

Ճակատագրական է, որ սփյուռք- ն ու փրփուր -ը նույն արմատից են, եւ մեր դարերի պատմությունը ցույց է տվել, որ սփյուռքը, իրոք, ցավոք սրտի, փրփուրի նման վերանում էՙ ձուլվելով տվյալ երկրի ժողովուրդների մեջ:

Այնուամենայնիվ, իմացանք, որ սփյուռք բառն անցել է փիր - փռել - զփռել - սփռել - սփյուռ - սփյուռք ճանապարհը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.