AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 91. ԻՄԱՍՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Այս զրույցում կխոսենք, թե ժամանակի ընթացքում ինչպես են փոխվում բառի իմաստները, նույնիսկ մինչեւ հակառակ իմաստ ստանալը:

Այժմ գրեթե յուրաքանչյուր ոք ձեր այն հարցին, թե ինչ է նշանակում արգահատելի բառը, կպատասխանիՙ «արհամարհելի, խոցելի, գարշելի, զզվելի»: Իսկ արդյո՞ք այս բառը նման նշանակություն է ունեցել ի սկզբանե: Արգահատություն, արգահատանք նշանակել է «կարեկցություն», արգահատելի ՙ «խղճալի, կարեկցելու արժանի, մեղքանալու», արգահատել նշանակել է «խղճալ, կարեկցել»: Բառը կազմված է արգ «փոր, աղիք» եւ հատ ՙ «կտրել» բառերի բաղադրությամբ, ինչպես աղեխարշ, աղեկտուր, աղիողորմ բառերը: Արգ -ը հանդիպում է նաեւ արգանդ բառում, որ նշանակում է «մոր փորը, զավակատուն»:

Այժմ միայն բառարաններում է, որ կարող ենք հանդիպել արգահատելի բառի «գութ շարժող» իմաստին: Որպես բառի հիմնական իմաստներ առաջ են եկել «արհամարհելի, խոցելի, գարշելի» նշանակությունները:

Նույնպիսի բառ է նաեւ պարապել բառը: Սա նախկին իմաստով նշանակել է «անգործ, դատարկ մնալ»: Իսկ այժմ նշանակում է «զբաղվել որեւէ բանով», մասնավորապեսՙ «որեւէ առարկա ուսանել, որեւէ մարզաձեւով զբաղվել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.