AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 102. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՄԻՏՈՒԹՅՈՒՆ

Վերջերս քաղաքական գործիչներից ոմանք իրենց խոսքի մեջ որպես ընդդիմություն բառի հականիշ սկսեցին գործածել դիմություն ձեւը: Այսպիսի բառ չկա հայերենում եւ, եթե նույնիսկ լիներ էլ, ապա երբեք չէր լինի ընդդիմություն բառի հականիշը, ինչպես որ դիմադիրընդդիմադիր -ի հականիշը չէ, այ լհոմանիշն է, նույնիսկՙ նույնանիշը:

Նախ տեսնենք, թե ինչ կազմություն ունի ընդդիմություն բառը: Պարզ է, որ արմատն է դէմ (երես, կերպարանք) բառը, որ նշանակել է «առարկայի ճակատը, առջեւի կողմը, երեսը», ինչպես նաեւՙ «անձ, մարդ» (այսօրվա իմաստովՙ դեմք): Սրանից ունենք բազմաթիվ բառերՙ դիմել (վրան գնալ, ուղղվել), ապադեմ (տգեղ), դիմագրավել, դիմադրել եւ այլն: Ինչպես գիտենք, ընդ -ը լայն գործածություն ունեցող ածանց է եւ ցույց է տալիս «տակը, ստորին, ցածր, փոխարեն, հետ, միասին, դեպի, առ» եւ այլ նշանակություններ: Օրինակՙ ընդգծել «տակը գծել», ընդդեմ «դեպի, առ դեմը»: Ընդ -ը երբեք չունի «հակառակ, ներհակ» իմաստը: Այսպես, դիմադիր եւ ընդդիմադիր բառերը նշանակում են «դիմադրող, հակառակորդ»: Այսինքնՙ դիմադիր եւ ընդդիմադիր գործիչները նույնն ենՙ երկուսն էլ դիմադրում են, դեմ են, հակառակ են ընդհանուր գծին: Ընդդեմ բառից առաջացել է ընդդիմություն բառը, որը նշանակում է «ընդդեմ, հակառակ լինելը, հակառակություն, ներհակություն, դիմադրություն»: Իսկ վերջերս ընդդիմություն -ը գործածվում է որպես այն կուսակցությունների, հասարակական-քաղաքական այն ուժերի միախումբը ցույց տվող բառ, որոնք դեմ են, ընդդեմ են, հակառակ են իշխանության վարած քաղաքականությանը, իշխանության կողմը չեն:

Եթե ընդդիմություն բառի առջեւից պոկենք ընդ նախածանցը, ապա ստացված դիմություն -ը, արդեն հասկանալի է, ոչ մի կերպ չի կարող արտահայտել «մի բանի տրամադիր, մի բանի կողմը հակված» իմաստ, այլ դարձյալ կնշանակի այն, ինչ ընդդիմություն -ը: Հայերենում որեւէ բանի կողմ լինելու իմաստն արտահայտելու համար ունենք բազմաթիվ այլ բառեր. հակամետ, համամիտ, համախոհ, գաղափարակից, ընդմիտ եւ այլն:

Ընդմիտել նշանակում է «մի բանի տրամադրվել, մի բանի կողմը միտվել, մտադրվել»: Այսինքնՙ ընդդեմ բառի հակառակ իմաստն է ցույց տալիս. ընդդեմ գործիչներ եւ ընդմիտ գործիչներ , այսինքնՙ դեմ գործիչներ եւ կողմ գործիչներ , ընդդիմություն եւ նրա հակառակըՙ ընդմիտություն : Հնարավոր են նաեւ այսպիսի տարբերակներ. իշխանախոհ, իշխանաբան, իշխանադաշն, իշխանադաշնություն , կամ, պարզապես, իշխանությանը կողմ : Ընդդիմությունը եւ իշխանադաշնությունը կամ ընդմիտությունը միավորվում են, երբ հայրենիքը վտանգի մեջ է լինում:

Ամփոփելովՙ ասենք, որ երբեք չի կարելի ասել ընդդիմություն եւ դիմություն ՙ «իրար հակառակ ուժեր» իմաստով: Առաջարկում ենք, եթե այդքան դրա հարկը լինում է, գործածել ընդմիտություն, իշխանադաշնություն բառերից մեկն ու մեկը, կամ, պարզապես, իշխանության կողմնակիցներ :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.