AZG Daily #29, 28-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 114. ԻՆՉՈ՞Ւ ԿԼՈՆ ԵՎ ՈՉՙ ԿՐԿՆԱԿ

Գիտությունը թռիչքներ է գործում. լավ է, թե վատՙ Աստված գիտե: Իմացության խնձորն ուտելու պատճառով Աստված մեզ դրախտից քշեց, ասել կուզեր, թե պետք չէր այդ խաբուսիկ պտուղը, ավելի լավ էր երջանիկ անգիտության մեջ հավերժական կյանքը: Սակայն մարդն ընտրեց իմացության տառապալից ուղին: Այսօր գրեթե վերջնականապես ուսումնասիրվել է կենդանական աշխարհի, մասնավորապեսՙ մարդու, գենային համակարգը: Կատարվել են կրկնօրինակը ստանալու առաջին հաջող փորձերը: Դրա համար ստեղծվել է հատուկ տերմինՙ կլոնավորում : Ոչ ոք դեռ չգիտեՙ դրա արդյունքում հնարավո՞ր է մարդու պատճենը ստանալ, թե դա կլինի հերթական մուտանտը, որը ոչինչ ընդհանուր չի ունենա նախօրինակի հետ: Իբր արգելվել է մարդկանց վրա այդպիսի փորձեր կատարելը: Բայց դե գիտենք այդ արգելքի գինը: Չգիտենք, թե Արարիչը ինչպես կարձագանքի մարդկային մտքի այս հերթական թռիչքին, որը հավասարազոր է նոր խնձոր ուտելուն: Կարող էՙ մեզ հիմա էլ Երկրից վռնդի Տեր Աստվածը:

Ինչեւէ: Խոսքը բովանդակայինի մասին չէ այնքան, ինչքան կլոն, կլոնավորել բառերի:

Հայերենում ունենք կրկնօրինակ, կրկնօրինակել, պատճեն, պատճենել բառերը, որոնք ճշգրտորեն արտահայտում են այդ իմաստները: Բայց ամենալավն, ի վերջո, ըստ մեզ, կրկնակ բառն է: Կրկնակը նախօրինակի ճշգրիտ պատճենն է, ճշգրիտ օրինակը: Այսինքնՙ այն, ինչ ստացվում է կլոնավորելիս, կրկնակելիս: Այսպիսով, առաջարկում ենք կլոնավորում, կլոնավորել, կլոն բառերի փոխարեն կրկնակում, կրկնակել, կրկնակ հայերեն բառերը: Միգուցե պետք էլ չէ այդ ոչ աստվածահաճո երեւույթի համար բառ գտնել, բայց ամեն դեպքում առաջարկենք. կլոն - կրկնակ :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.