Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունն անցյալ դարակեսից իր գործունեությունը բարեսիրական նպատակներով ծավալել է հասարակական կյանքի զարգացման կարեւորագույնՙ գիտակրթական, մշակութային ասպարեզներում: Իր հարաբերություններն աշխարհի 75, ի թիվս դրանց նաեւ հայաբնակ 27 երկրների հետ ձեւավորված են բարեգործական-մարդասիրական դասական սկզբունքներով: Պորտուգալիայում Գյուլբենկյան հիմնարկությունը երկրի կարեւորագույն գիտակրթական ու մշակութային կենտրոններից մեկն է: 20 բաժանմունքներից բաղկացած այս ...
«Աբջո», այսինքնՙ գարեջուր: Պարսկերենով աբՙ ջուր, ջոՙ գարի: Այդպես էր ինձ դիմում, երբ ուզում էր շրջապատին ցույց տալ, թե մենքՙ ինքն ու ես, մի առանձին, ուրիշներին անհայտ «ծտի լեզու» ենք խոսում, եւ կամՙ երբ ուզում էր, որ պոկվեինք, առանձնանայինք մեզ անդուրեկան, տհաճ մարդկանցից եւ գնայինք իսկապես «մի բան» խմելու: Բայց ...
Այս տարվա սկզբին Մ. Նահանգների Հավայի նահանգը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը: Ըստ մեր ստացած տեղեկությունների, ընդ որումՙ ոչ հայազգիների կողմից, խիստ փոքրաթիվ հայկական համայնք ունեցող այդ նահանգում նման ճանաչումը իրականացել է զարմանալի հեշտությամբ: Պատճառը, ասում են նրանք, 78 տարի առաջ մահացած հայ նկարիչ էՙ Արման Մանուկյանը, որին ողջ Հավայի ...
Ընտրածս վերնագիրը հրապարակվող նամակ-մտորումի հեղինակի` Արմեն Հախնազարյանի խոսքից է: Արմեն Հախնազարյանը (1941-2009) վերջին երեք տասնամյակում հայտնի անուն էր թե՛ արտերկրում եւ թե՛ Հայաստանում, ով ակնառու ներդրում ունի Հայաստանից դուրս գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման, այդ նպատակով 1972 թ. Գերմանիայում (Ախեն) հասարակական կազմակերպություն, ապա մասնաճյուղեր Երեւանում (1992) եւ Լոս Անջելեսում (1998) ...
Վերջին ամիսներին ՀՀ-ում եւ արտասահմանում լույս են տեսել բազմահարյուր գրքեր եւ այլ հրատարակություններ: Դրանցից մի քանիսին «Ազգն» ու հայաստանյան ուրիշ լրատվամիջոցներ անդրադարձել են: Այդուհանդերձ, հարմար գտանք հայ գրականությանը, հայոց պատմությանը, հայկական արվեստի, մշակույթի եւ հայկական հասարակական-քաղաքական մտքի համար ուշագրավ այդ հրատարակություններից ստորեւ ներկայացնել ընդամենը մի փնջի համառոտ մատենագիտությունն ու նկարագրությունը: ...