Հանրապետության երաժշտական կյանքում իրենց յուրահատուկ տեղն ունեն բազմաթիվ միջազգային մրցույթների եւ փառատոների դափնեկիր (Իտալիա, 2004, Շվեյցարիա, 2007, Գերմանիա, 2007, 2009) «Սպեղանի» երիտասարդական եւ մանկական երգչախմբերը` խմբավար եւ երաժշտագետ Սարինա Ավթանդիլյանի ղեկավարությամբ:
Գիտեմ, որ արդեն շատ ծեր եմ: Այնպես ծերացա, որ չզգացի: Առ այժմ որ նկարում եմ, որովհետեւ նկարիչ եմ, չեմ զգում, որ ծեր եմ: Ծերության մասին որ հիշում եմ եւ խոսում, չեմ կարող չմտածել, որ ապրելու շատ ժամանակ չի մնացել: Է՜հ, դա էլ ի՞նչ մի օրիգինալ բան է, որ ասում եմ: ...
Հայոց գրական լեզվի բախտը չի բերում: Հռչակում ենք պետական լեզու, հետո սկսում քամահրել պետականորեն` պետական իշխանության մարմիններում, պետական հեռուստատեսությամբ, պետական պաշտոնյաների շուրթերով: Եվ քանի որ հայոց լեզվի բախտը չի բերում պետականորեն, ապա կարծես օրինաչափ է, որ նրա բախտը չի բերում նաեւ լեզվի պետական տեսչություն կոչվող կառույցում եւ հատկապես տեսչապետի առումով: ...
Փետրվարի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում (Փարիզ) ավարտվեց կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի բացման արարողությունը տեղի էր ունեցել հունվարի 28-ին: Մեծ վարպետի փարիզյան այս ցուցահանդեսը հիրավի նշանակալից էր ոչ միայն այն պատճառով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարկի տակ առաջին անգամ էր հյուրընկալվում մի հայազգի արվեստագետ, այլ նաեւ այն պատճառով, որ բացառիկ առիթ էր ...
Ստորեւ թարգմանաբար ներկայացվող դամբանականը գրականագետ Երվանդ Ազատյանը կարդացել է արվեստի գործերի հավաքորդ եւ արվեստաբան Կարապետ Բելյանի թաղման արարողության ժամանակ: Վերջինս, ինչպես «Ազգը» հաղորդել էր հունվարի 21-ին, վախճանվել էր Միչիգանում:
Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվ. օպերային թատրոնի տեւական ճգնաժամը (ստեղծագործական, կազմակերպչական-ադմինիստրատիվ) սպառնում է մշակութային մեր այս երեւելի օջախի վերջնական քայքայմանը, որի շարունակությունն անխուսափելիորեն հանգեցնելու է օպերային մշակույթի հայկական ավանդույթների ցավալի մոռացման եւ ոչնչացման: Թամանյանական սքանչելի մտահղացման արգասիք օպերային թատրոնի շենքն այժմ բովանդակային-ստեղծագործական գրեթե պարապուրդի, վակուումի մեջ է հայտնվել: Դրա վկայությունը գեղարվեստորեն ...