Արշակ Ֆեթվաճյանը XX դարասկզբի հայ գեղանկարիչների այն սերնդի ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունը դասական արվեստի լավագույն ավանդույթների շարունակություն է, մեզ համար, կարելի է ասել, նոր արտահայտությունՙ նկարչի գրեթե անհայտ մնալու հանգամանքով պայմանավորված, չնայած որ Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է նրա գեղարվեստական ժառանգության մի զգալի մաս, նկարչի անձնական արխիվը նաեւ: Շատ ընդհանուր ...
Տասը տարի առաջ, 2002 թվականի հունվարի 11-ին, կյանքից հեռացավ հանրաճանաչ ֆրանսահայ կինոբեմադրիչ Անրի Վեռնոյ-Աշոտ Մալաքյանը (1920-2002), որի անունը մեր ժողովրդի մեջ ընդմիշտ պիտի զուգորդվի «Մայրիկ» գրքին եւ ֆիլմին:
Բոլոր այն գրքերը, որոնց խմբագիրն եմ եղել, ընթերցել եմ երկու անգամՙ լույս տեսնելուց առաջ եւ հետո: (Նաեւ այդպես էի վարվում, երբ «Գրական թերթի» գլխավոր խմբագիրն էի): Այժմ էլ երկրորդ անգամ եմ կարդում անհանգիստ եւ մշտապես որոնող թատերագետ Լեւոն Մութաֆյանի «Տաթեւիկ Ղափլանյան» ուսումնասիրությունըՙ նվիրված հանդիսատեսի կողմից սիրված եւ անմոռանալի արտիստուհուն, որը ...
... Պատրաստվում էի տպագրել իմ պատասխանը Պողոս Սնապյանի չարախոսություններին ու բարբաջանքներինՙ գրված Կոստան Զարյանի «Անցորդը եւ իր ճամբան» վեպի երեւանյան հրատարակության շուրջ, բայց ահա նոր գործ բացվեց, նոր խայտառակություն մեջտեղ ելավ: Ինչպես ասում ենՙ ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Հոսհոս խմբագիրը հրապարակ է հանել իր հերթական քաջագործությունըՙ «Ազդակ» օրաթերթի գրական հավելվածի ...
Սիրելի Վարպետ, վերջերս կրկին ու կրկին համոզվեցի իմ կողմից այնքան չսիրված համացանցային կապի անվիճելի առավելության եւ նրա խիստ արդյունավետ ու արդիական լինելու մեջ: