Միշտ ալ, երբ պատահում եմ մի բանի, որ ինձ ոգեւորում է,- հիմնականում խոսքս վերաբերում է արվեստի գործերու, գրական գործ մը, որ պատահաբար կարդացել եմ, կամ նկար մը, կամ քանդակ մը ցուցահանդեսի մը մեջ տեսել եմ,- ուզեցել եմ անպայման ծանոթանալ հեղինակին, շնորհավորել եւ ուրախությունս հայտնել... Վերջերս պատահաբար «Պապլավոկում» տեսա Չիլոյի հիշատակին ...
«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ: Հայկական գրական ավանդույթը կոնգրեսի գրադարանում»: Այս խորագրի ներքո հինգ ամիս շարունակ բացառիկ մի ցուցահանդես է գործելու Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի գրադարանում, սկսած այս տարվա ապրիլի 19-ից: Ցուցադրվելու են այնտեղ ի պահ դրված բազմաթիվ ձեռագրեր, գրքեր, ալբոմներ եւ քարտեզներ: Պատրաստ է լինելու նաեւ այդ առթիվ տպագրված հատուկ ...
Հունվարի 14-ին աշխարհի լրատվական գործակալությունները գուժեցին ֆրանսիական թատրոնի, կինոյի եւ հեռատեսիլի հայազգի դերասանուհի Ռոզի Վարդի մահը: «Մնաս բարով, Մագի», «Նա իր դարաշրջանի ամենավառ կանանցից էր եւ ամենաականավոր կատակերգուհիներից մեկը» եւ այլ արձագանքներ վկայեցին այն սիրո եւ հռչակի մասին, որ վայելում էր Ռոզի Վարդը:
...Յարութիւն Նագուլեանը Երեւանում յայտնուեց 1960-ական թուականների կէսերին: Սփիւռքահայ ուսանող էր, Բէյրութից եկել էր Երեւանՙ Բժշկական ինստիտուտում սովորելու: Երեւի թէՙ եկել էր ճիշտ ժամանակին: Այդ տարիները մեր ազգային զարթօնքի եւ վերելքի տարիներն էին, ազգային ինքնագիտակցութեան, ինչպէս նաեւ գրականութեան եւ արուեստի նո՛ր գիտակցման եւ գեղագիտական այլախոհութեան տարիներ:
Նա իսկական հայտնություն էր նոր ժամանակների արվեստի համար: Հենց այն շրջադարձային փուլում, երբ ձեւավորվում էին 20-րդ դարի մարդու կենսառիթմն ու աշխարհայացքը, հայտնվեց Ուորհոլը եւ դասական արվեստի արժեքներից օտարացած նոր հասարակությանը մատուցեց բոլորովին այլ արվեստ` թարմ, ինքնատիպ ու յուրաքանչյուրին հոգեհարազատ: Նա հավասարաչափ հետաքրքրական էր թե՛ իրեն մեծարողների եւ թե՛ քննադատողների համար: ...
Չարլզ Դիքենսըՙ վիկտորյան շրջանի խոշորագույն անգլիացի դասականը ինչպես իր կյանքի տարիներին, հետագայում նույնպես եւ այսօր էլ շարունակում է մնալ ամենասիրված եւ ընթերցվող հեղինակներից: Նրա գրականությունը թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Հայերեն առաջին թարգմանությունը 1882-ին է արվել: Հետագայում լույս են տեսել գրողի մի շարք ստեղծագործություններՙ «Սուրբ ծննդյան պատմություն», 1891, «Ժլատ ...