AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 38. ՈՐՊԻՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼՈՒ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-26 > #002, 2013-02-09 > #003, 2013-02-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 26-01-2013



Տեղադրվել է` 2013-01-29 23:09:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2208, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 112

ՍՏԱՑԱՆՔ

- Կարպիս Սուրենյան. «Հայ լինելու առեղծվածը» - Էսսեներ Եր.: ՀԳՄ, 2012, 248 էջ: Հրատարակվել է պետական աջակցությամբ: Խմբագիր եւ կազմողՙ Հովհաննես Սարկավագյան: Շապիկըՙ Արմինե Սարկավագյանի:

Ժողովածուն Կարպիս Սուրենյանի, ցավոք, ավարտին չհասցրած այն գիրքն է, որի վրա աշխատեց գրողը մինչեւ կյանքի վերջին օրերը: Իր ընտրությամբ ժողովածուն բովանդակում է 1980-ից գրված մի շարք էսսեներՙ «Ո՜ւր ես, ծո՛ տղա», «Է՛հ, Կիպրոս... Է՛հ, Հայոց աշխարհ», «Կիպրոս, 1988 փետրվար-մարտ», «Ալան Հովհաննեսի սխրանքը», «Վերաքննված ժառանգություն», «Օհան Դուրյան. Հայկական պարադոքս» եւ վերջինըՙ «Հայ լինելու առեղծվածը», որի բնագիրը գրամեքենային կիսատ մնացՙ կյանքին գրողի հրաժեշտ տալով:

- Լեւոն Խեչոյան. Պատմվածքներ: Եր.: Հեղինակային հրատ., 2013, 231 էջ: Ժողովածուի առաջին մասը ընդրգկում է ժամանակակից հայ արձակի լավագույն նմուշներիցՙ Լ. Խեչոյանի տարբեր տարիներին գրած 36 պատմվածք: Երկրորդ բաժնում զետեղված են հատվածներ գրողի հետ հարցազրույցներից:

- Ալբերտ Ստեփանյան. «Պատմության կերպափոխությունները Մեծ Հայքում. Գիրք Ա, Արտաշիսյան դարաշրջան» - Եր.ՙ «Սարգիս Խաչենց, Փրինթինֆո», 2012, 385 էջ:

Մենագրությունը խնդիր ունի լուսաբանելու հայոց պատմության ամենակառուցիկ փուլերից մեկըՙ Արտաշիսյան դարաշրջանը, ըստ քաղաքակրթական չափումների: Քայլ է կատարված լոկալ (հելլենիստական) քաղաքակրթությունը լուսաբանելու համաշխարհային պատմության համածիրում:

Մենագրությունը բաղկացած է վեց գլուխներից եւ վերջաբանից: Հրատարակվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի խորհրդի որոշմամբ: Գրախոսՙ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմագիտության դոկտոր, հանգուցյալ պրոֆեսոր Սիմոն Կրկյաշարյան:

- Դերենիկ Դեմիրճյան. Ընտրանի. Հրատարակության պատրաստեց Լեւոն Խեչոյանը. - Եր. «Նաիրի», 2012, 512 էջ: Նվիրվում է Դ. Դեմիրճյանի ծննդյան 135-ամյակին: Նախաբանըՙ Լեւոն Խեչոյանի: Ժողովածուն ընդգրկում է գրողի պատմվածքների ընտրանին («Ավելորդը, «Գիրք ծաղկանց», «Ժպիտը», «Ջութակ եւ սրինգ», «Անտառը վրդովված էր», «Աստծո տանը», «Դաշնամուր», «Հայը» եւ այլն) եւ «Դատաստան», «Քաջ Նազար», «Երկիր հայրենի» պիեսները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 26-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.