AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 79. ՈՒՐԴ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2013-02-09 > #005, 2013-02-20 > #006, 2013-02-20 > #003, 2013-02-23 > #004, 2013-03-16 > #005, 2013-03-23 > #006, 2013-04-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 16-03-2013



Տեղադրվել է` 2013-03-17 00:13:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1758, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ՄԻ ՔԱՆԻ ԿԱԹԻԼ ԱՐՑՈՒՆՔ

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Աշնանը Արտավազդ Փելեշյանը Երեւան եկավ, եւ մենք նորից իրար գլխի եկանք: Այցելեցինք Հակոբին, ընտիր մի սեղանի շուրջ բավական նստեցինք ու եղավ ասել-խոսել:

Այս հանդիպումները կրկնվեցին այլեւս ոչ Հակոբի տանը: Ի՜նչ լավ աշուն եղավ: Հանդիպումների ու խոսքուզրույցի, իրար գալու ի՜նչ լավ օրեր եղան անցյալ աշնանը: Շուտով Արտավազդ Փելեշյանը Մոսկվայից գալու է, ու այլեւս Հակոբը չկա... Ուրեմն անցյալ տարի մենք վերջին անգամ էինք այցելում իրեն: Տանից դուրս գալուց առաջ Հակոբը մեզ յուրաքանչյուրիս մի-մի օրինակ իր գիրքը նվիրեց ընծայագրով, նաեւ լուսանկարվեցինք: Այդ օրը արվեստանոցում իր ստեղծած մետաղյա կոմպոզիցիաների հավաքածոյի առատությունն էր զարմացնողը: Մետաղի գույնը ամբողջ սենյակն էր լցրել: Եվ այդ գույնի գերիշխող ծանրությունը դեռ ինձ հետ է:

Երկու օր է, մտքիս մեջ իր նկարներից երեքն եմ առանձնացրել: Մեկը այն նկարն է, որ ներկայացնում է թախտին պառկած մերկ կին: Տարիներ առաջ, երբ այդ նկարին ուղղված իմ զարմանքն ու հիացմունքն էի հայտնում Հակոբին, ի պատասխան իմ զգացողության, Հակոբը այդ օրերին իրեն այցելած մի ճապոնացու արտահայտած նույն զգացողությունը վերադարձրեց: Շատ ուրախացա, որ այս նկարը գնահատողը նաեւ ճապոնացին է եղել: Ու հիմա երբ էլ այն նկարը նայեմ, այն ինձ համար մի քանի կաթիլ ճապոնական արցունք է ունենալու վրան:

Չէի կարող պատկերացնել, որ կանացի մերկ մարմնից այդ աստիճանի կարելի է մաքրել, հեռացնել ամեն տեսակ սեռի գրգիռներ, հոտեր, կանչեր: Նկարի մեջ մերկ մարմնի գրավչությունը մի ուրիշ աշխարհից էր: Այն ժամանակ ես մտածում էիՙ ճապոնացին լավ պիտի հասկանար այդ տեսակ մերկությունը: Քանի որ երեւի այսպես են լինում ճապոնուհիները: Երեւի սրան է հանգում մարդը, երբ սերնդեսերունդ դատապարտված է լինում ապրելու վախերի մեջ, բնական տարերքից ծնունդ առած վախերի մեջ: Հակոբի այս նկարը իմ մեջ ապրում է իբրեւ փորձություններով անցած ու սրանց համակերպված հավաքական նկարագիր դարձած նյու-մերկ մարմին. զարմանալի մաքուր ու զուսպ:

Իհարկե, նկարը եւ նրա ներսում ապրող մարմինը առավել քան հայեցի ու հայ են, ուղղակի այստեղ դարերի ընթացքին գոյացած նույն կենսակերպի արտահայտությունն է ու նաեւ այսպիսին է լինում հայուհին, որին ուղեկցող վախերը այլեւս բնական տարերքի ներսում չեն գոյացել, այլ մի ժողովրդի պատմության էջերում:

Ուրեմն, հիմա երբ էլ այն նկարին նայեմ, հայկական մի քանի կաթիլ արցունք է ունենալու վրան: Այս օրերին իմ ներսում ապրող Հակոբի երեք նկարներից մեկի շուրջ այսքան «պատմություն» շարադրելուց հետո, լավ կլինի այն մյուս նկարների մասին լուռ մնամ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 16-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.