AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 83. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԴՅԱԿՍ», ԱՍԱՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԻՐ ԱՋԸ ՀԱՄԲՈՒՐՈՂԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 07-03-2014



Տեղադրվել է` 2014-03-07 00:26:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 2675, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ԱՐՇԱԿ ՓՈԼԱԴՅԱՆԻՙ «ՔՐԴԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ» ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, ԵՊԼՀ արեւելյան լեզուների ամբիոնի վարիչ, պ.գ.թ. դոցենտ

Արեւելագիտությամբ հետաքրքրվող շրջանակներին ուրախությամբ ներկայացնում եմ դոկտ., պրոֆ. Արշակ Փոլադյանիՙ «Քրդերի ծագման խնդրի շուրջ» մենագրությունը, որն այսուհետ կհարստացնի քրդերի, քրդական խնդրի վերաբերյալ առկա ուսումնասիրություների շարքը:

Աշխատությունը գրված է պատմահամեմատական մեթոդի կիրառմամբ, որը հնարավորություն է ընձեռում դիտարկելու մենագրության մեջ քննարկված խնդիրները մեկ ամբողջական համակարգում: Մենագրությունը գրելիս հիմք են ծառայել միջնադարյան արաբական ձեռագրերն ու սկզբնաղբյուրները, ինչպես նաեւ հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք խնդրո առարկա նյութի վերաբերյալ ամբողջական պատկեր են տալիս եւ գիտական տեսանկյունից ավելի հարստացնում աշխատությունը:

Աշխատանքը բաղկացած է մի քանի բաժիններից եւ ընդարձակ գրականության ցանկից: Հեղինակը «Քրդերը արաբական պատմության մեջ» բաժնում անդրադառնալով իսլամին, պատմական տարբեր իրադարձություններում քրդերի ունեցած մասնակցությանը, արաբների կողմից քրդական տարածքների գրավմանը, քրդերի շրջանում իսլամի տարածմանը, կենտրոնանում է «քրդական գործոնի» վերաբերյալ առկա աղբյուրագիտական ուսումնասիրության վրա, որն էլ կարելի է համարել տվյալ մենագրության հիմքը:

«Քուրդ տերմինը եւ քրդերը արաբական աղբյուրներում» բաժնում 8-15-րդ դարերի միջնադարյան արաբական, իրանական տարբեր ձեռագրերի եւ մի շարք այլ սկզբնաղբյուրների հիման վրաՙ վերլուծության է ենթարկվում քուրդ տերմինի առաջացման հետ կապված վարկածները: Ուսումնասիրության մեջ ներառված են նաեւ իրանական, հունահռոմեական սկզբնաղբյուրների մասին հիշատակումները, ինչպես նաեւ եվրոպացի եւ խորհրդային հայտնի ուսումնասիրողների աշխատանքները:

«Քուրդ եւ արաբ» տերմինների, ինչպես նաեւ քրդերի էթնիկական ծագման շուրջը հետաքրքրական հիշատակումներ են վկայված Աթ¬Թաբարիի, Իբն ալ¬Ասիրի, Աբու ալ¬Ֆիդայի, Իբն ալ¬Ուարդիի, Համզա ալ¬Իսֆահանիի, Ալ¬Բալազուրիի, Ալ¬Ջահիզի, Իբն Թաղրի Բարդիի (Աբու Մուհասին), Իբն Խալիքանի, Ալ¬Մասուդիի, Ալ¬Մակրիզիի, Աբու Յակզանի, Իբն Ռաուսլի, Իբն Հաուկալի եւ այլ պատմիչների ու աշխարհագրագետների գրքերում, որոնք մենագրության հեղինակի կողմից ենթարկվել են բազմակողմանի քննության:

Մենագրության մեջ առանձնակիորեն անդրադարձ է կատարվել քրդերի էթնիկական ծագման հետաքրքրական վարկածներին, քրդական հարցի ուսումնասիրությանը պատմական տարբեր ժամանակաշրջաններում (Արդարադատ խալիֆների ժամանակաշրջան (632-661 թթ.), Օմայան (661-750 թթ.), Աբբասյան խալիֆայություններ (750-1250 թթ.) եւ Այուբյան սուլթանություն (1174-1250 թթ.), որոնք էլ տեղ են գտել «Արաբ հեղինակների կարծիքները քրդերի ծագման խնդրի շուրջ» եւ «Քրդերի արաբական եւ իրանական ծագումը» գլուխներում:

Ուսումնասիրության վերջում հեղինակը առանձին խորագրերով անդրադարձ է կատարել Աստվածաշնչում, տարբեր ավանդազրույցներում ( ի դեպ դրանցից մեկը վերաբերում է քրդերի դիվական ծագմանըՙ պարսկերեն {div¬դեւ, չար ոգի} բառից), կրոնական բովանդակությամբ պատմվածքներում եւ պատմական վայրերում քրդերի վերաբերյալ պահպանված հիշատակումներին:

Ա. Փոլադյանի հեղինակած մենագրությունը օգտակար նյութ կարող է լինել քրդագիտությամբ, իսլամով եւ իսլամական աղբյուրագիտությամբ զբաղվող անձանց համար: Աշխատանքը գրված է գրական արաբերենով եւ լույս է տեսել 2013 թ. սեպտեմբեր ամսին Բեյրութում:

Առիթից օգտվելովՙ շնորհավորում եմ պրն. Փոլադյանին հետաքրքրական աշխատանքի համար եւ խորին երախտագիտություն եմ հայտնում Սիրիայի Արաբական Հանրապետությունում նրա կատարած դիվանագիտական դժվարին առաքելության համարՙ ի շահ Հայաստանի, սփյուռքի, հայ եւ սիրիացի ժողովուրդների բարեկեցության:

«Ազգ»-ը միանում է շնորհավորանքներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 07-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.