AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 6. ԵՐԵԽԱ՞ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 28-03-2014



Calouste Gulbenkian Foundation

Տեղադրվել է` 2014-03-27 21:59:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1570, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 60

«ՕՐԵՐ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ` ՆՎԻՐՎԱԾ 10-ԱՄՅԱ ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՆ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Լույս է տեսել «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի հերթական համարը: Այն այս անգամ նվիրված է 10-ամյա Ոսկե ծիրանին:

Ամսագրում անդրադարձներ են կատարվել հայ կանանց կինոհաղթանակներին` որոնցից են Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ»-ը, Լուսին ԴԻնքի «Սարոյանլենդը» եւ Սյուզան Խարդալյանի «Տատիկին դաջվածքները», ինչպես նաեւ Արտավազդ Փելեշյանի, Ալեքսանդր Սոկուրովի, Քշիշտոֆ Զանուսիի, Ֆերո Ֆենիչի, Սերժ Ավետիքյանի եւ ուրիշների մասին:

Լուսին ԴԻնքի «Սարոյանլենդը» ռեժիսորի առաջին ֆիլմն է, որը պսակվեց հաջողությամբ: Ի դեպ, ֆիլմը ցուցադրվել է նաեւ Ստամբուլում, այն դեպքում, երբ ֆիլմի ենթատեքստը միանշանակ պարզ ու հասկանալի է ցեղասպանություն գործած թուրքի համար: Ի դեպ, «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Ոսկե Ծիրանի» արժանացավ ստամբուլահայ կինոռեժիսոր Լուսին Դինքի «Սարոյանլենդ»-ը:

Իսկ Սյուզան Խարդալյանի «Տատիկին դաջվածքները» ֆիլմն անդրադարձ է ցեղասպանությանը, որն աննախադեպ ցուցադրություն ունեցավ համաշխարհային կայանների կողմից: Ռեժիսորի մյուս ֆիլմը` «Bullshit»-ը, 2006թ. Պրահայի «Մեկ աշխարհ» վավերագրական ֆիլմերի հայտնի կինոփառատոնին արժանացել է մրցանակի;

Անդրադառնալով Մարիա Սահակյանին նշենք, որ նա արդեն հասցրել է շատ ու շատ հաջողությունների հասնել. «Այդ ես չեմ» ֆիլմը «Հայակ» մրցանակին արժանացել է «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, «Ոսկե Ծիրանում» ճանաչվել է «Հայկական համայնապատկերի» լավագույն ֆիլմ: Վերոնշված ֆիլմը ԱՊՀ եւ Մերձբալթյան «Կինոշոկ» կինոփառատոնում արժանացել է նաեւ 2 պատվավոր մրցանակների` «Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն օպերատոր»:

Ամսագրում նեառված են նաեւ հետաքրքրական հոդվածներ Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմի, ինչպես նաեւ չստացված «Անուշ օպերայի» մասին, Նորա Արմանիի նոր նախագծի` «Սոցիալապես նշանակալի» կինոփառատոնի մասին, Պրահայի ամենահայտնի 20-ամյա կինոփառատոնի մասին:

«Օրերում» ներառված են նաեւ հարցազրույցներ Քշիշտոֆ Զանուսիի, Յարոմիր Շտետինայի հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 28-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.