AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 89. ԶԲԱՂՎԵՆՔ ԲԱՂԱՁԱՅՆԻ ՈՒ ԲԱՂԵՂԻ ԲԱՂԴԱՏՄԱՄԲ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 04-04-2014



ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Calouste Gulbenkian Foundation)

Տեղադրվել է` 2014-04-03 21:06:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1976, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ԷՄԱՆՈՒԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԴՈՒԴՈՒԿԻ ՄԵՂԵԴՈՒ ՄԵՋ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԻՆՉ-ՈՐ ՈՒԺ ԿԱ»

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Տաղանդավոր երաժիշտ, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, որն աշխատում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` որպես դասախոս, Ազգային նվագարանների պետական նվագախմբում, ինչպես նաեւ Գյուրջիեւի անվան ժողգործիքների նվագախմբում, վերջերս մասնակցել է հետաքրքրական երաժշտական ծրագրի:

Արդեն երկրորդ անգամ Ռումինիայում 7 տարբեր երկրներից, իրենց երաժշտական գործիքներով տարբեր ազգության երաժիշտներ հավաքվում են ու միասին ուսումնասիրում ռումինական երաժշտությունն, ապա իրենց մեկնաբանմամբ մատուցում: Այսինքն` ռումինական երաժշտությունը կատարում են դուդուկի, ջութակի, հարվածային գործիքների նվագակցությամբ:

Մեկ հարկի ներքո հավաքվել էին երաժիշտներ Իսպանիայից, Գերմանիայից, Անգլիայից, Ռումինիայից, Իրանից, Բրիտանիայից, Թուրքիայից:

10 օր շարունակ շրջելով Ռումինիայի վառ ֆոլկլոր ունեցող գյուղերով, քաղաքներովՙ ձայնագրեցինք իրենց ազգային երաժշտությունը, ապա մեր ձեւով գործիքավորեցինք:

Էմանուելի հավաստմամբ, ռումինացիներին դուր է եկել իրենց ազգային երաժշտության նման մատուցումը . «Մենք` հայերս, լինելով շատ պահպանողական, հնարավոր է բացասական արտայատվեինք նման նախաձեռնությանը, ասելով, թե ինչու են օտար գործիքներով մատուցում մեր երաժշտությունը:

Դա լավ է նրանով, որ թույլ չենք տալիս մեր ազգայինը գողացվի, սակայն ամեն ինչի մեջ էլ ցանկալի է նորություն մցնել, եթե, իհարկե, ճաշակով է արվում»:

Այսօր ձայնադարանում կա նաեւ առաջին համերգային ծրագրի CD-ն, որում ընդգրկված է նաեւ Էմանուելի ստեղծագործությունը` «Արմենիան բրիզը»: Անդրադառնալով այդ երաժշտությանը, Էմանուելը նշում է, որ փորձել է ամեն ինչ անել, որպեսզի հայեցի հնչի:

Ի դեպ, Էմանուելն ընտրել է դուդուկը, քանի որ դրա մեջ գտել է այն ամենը, ինչ փնտրում էր. «Ես բավականին հասուն տարիքում եմ սկսել դուդուկ նվագել: Մինչ այդ` 6-ից մինչեւ 17 տարեկան շվի եմ նվագել: Հետո հավանաբար մտածելակերպս ու երաժշտական ճաշակս փոխվեց, հասունացա ու որպես երաժիշտ ինձ տեսնում եմ որպես դուդուկահար»:

Երաժշտի հավաստիացմամբ, նման նախագծերը շատ են օգնում հայկական երաժշտության հանրահռչակմանը. «Իհարկե, ես առաջինը չեմ, որ հայկական երաժշտությունը ներկայացնում է դուդուկով եւ պետք է ասեմ, որ շատ ճանաչված է մեր երաժշտությունը դրսում, նամանավանդ հոգեւորը, օրինակ` Կոմիտասը: Արտերկրում հայ հոգեւոր երաժշտությանն ավելի լուրջ են վերաբերում, քան Հայաստանում»:

Արմատներով Նախիջեւանից, Էմանուելը անկեղծանում է, երբ ամեն անգամ հայրենիքին նվիրված երաժշտություն է նվագում, զգում է կարոտն առ հայրենիք. «Հիշում եմ նաեւ, որ տատիկս հայկական երգեր էր երգում ու ասում, որ հենց սահմանը բացեն, ոտաբոբիկ կգնամ: Միշտ հիշում եմ տատիկիս այդ խոսքերը»:

Անդրադառնալով արտերկրում դուդուկի հանդեպ վերաբերմունքին, Էմանուելը նշում է. «Իտալիայում մի անգամ ինձ ասացին, որ երբ լսում են դուդուկի հնչյունները, տիեզերքից եկող ձայնի եմ նմանեցնում: Դրա մասին երբեւէ չէի մտածել, բայց այդ խոսքից հետո ես եւս ուշադրություն դարձրի ու հասկացա, որ տիեզերական ինչ-որ ուժ կա մեղեդու մեջ»:

Էմանուելը դուդուկը նմանեցնում է հայ մարդուն. «Այս գործիքը հայ մարդու նման մերվող է, փափուկ, բարի, հանգիստ, բայց միեւնույն ժամանակ շատ ուժեղ ու առնական: Դուդուկի մեջ կա վեհություն», ասում է նաեւ եւ ավելացնում. «Դուդուկը պետք է հայը նվագի, օրինակՙ մեր հարեւաններն էլ են նվագում, բայց ոչ ձայնն է մեր կատարումների նման հնչում, ոչ տեխնիկան է նույնը, ոչ էլ ասելիքն է այդքան խորը: Այն դուդուկը, որն ամբողջ աշխարհով սիրվել է, դա հայկական դպրոցի դուդուկն է»:

Անդրադառնալով երիտասարդ սերնդի ներուժին, Էմանուելը նշեց, որ կան մեծ պոտենցիալով, տաղանդավոր երիտասարդներ. «Հիմա մրցակցությունն է շատացել: Նախկինում, երբ չկային բջջայինների ձայնագրիչները, մենք մի վարպետի կատարում լսում էինք, հետո գնում տուն ու սկսում էինք այդ հատվածը հիշել, տանջվելով պարապել. իհարկե, նույն բանը չէր ստացվում: Իսկ այսօրվա երիտասարդությունը ձայնագրում է իր ուսուցչի կատարումը եւ հաջորդ օրը գալիս ու նույնը նվագում: Դրա շնորհիվ մեր դուդուկն արագ տեմպերով զարգանում է»:

Նշենք, որ օրերս Էմանուել Հովհաննիսյանը Ցյուրիխում համերգային ծրագրերով հանդես եկավ, որոնցից մեկըՙ Սոնա Շաբոյանի հետ, եւ տեղի մասնագետների համար անցկացրեց վարպետաց դաս:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 04-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.