AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 04-04-2014



Calouste Gulbenkian Foundation

Տեղադրվել է` 2014-04-03 21:06:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1800, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ՄՈՒՇ, ԿԱՐՍ, ԿԱՐԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՈՎ ՏԻԿՆԻԿՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՔՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Արեւմտյան երկրներում մինչեւ 18րդ դարի տիկնիկներ պատրաստվում էին ինչպես երեխաների, այնպես էլ չափահասների համար: Սակայն 19րդ դարում մեծ կարեւորություն տրվեց այն բանին, որ երեխաները խաղային տիկնիկների հետ, ինչը նպաստում էր նրանց զարգացմանը: Արդյունքումՙ Եվրոպայում զարգացավ տիկնիկագործության արդյունաբերությունը:

1824 թ. սկզբին գերմանացի տիկնիկագործները մի մեխանիզմ ստեղծեցին, որը հնարավորություն էր տալիս տիկնիկներին ասել «մամա» կամ «պապա», հետագայում ստեղծեցին քայլող տիկնիկներ: Ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ստեղծեց նույնիսկ շատ փոքր մի նվագարկիչ, որի շնորհիվ որոշ տիկնիկներ կարողանում էին խոսել: Այդ ընթացքում ֆրանսիացիները ստեղծեցին «Բե բե գուրման» (Շատակեր երեխա) անունով մի տիկնիկ, որը կարողանում էր ուտել:

20րդ դարում աննախադեպ աճ նկատվեց տիկնիկների արտադրության մեջ: Իսկ 1940ականներին տիկնիկագործները պլաստմասայից ստեղծեցին էժանագին, սակայն բարդ կառուցվածքով տիկնիկներ, օրինակՙ պլաստմասայե «Բարբի» տիկնիկը, սկսած 1959 թ.ից իր արտադրման առաջին իսկ օրից, դարձավ ամենից շատ վաճառվող տիկնիկը: Ավելի քան մեկ միլիարդ «Բարբի» տիկնիկ է վաճառվել, իսկ միայն 1997 թ.ին այն 1.8 միլիարդ դոլարի շահույթ է բերել իր արտադրողին:

Իսկ ինչպե՞ս կարող են ծնողները պաշտպանել իրենց երեխաներին տիկնիկների վնասակար ազդեցությունից: Մի առթիվ «Վաշինգտոն փոստ» պարբերականն այս կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնում. «Ինչպես որ ծխախոտի, այնպես էլ զվարճությունների բիզնեսով զբաղվողները եւ տիկնիկներ արտադրողները ընդհանուր առմամբ չեն ընդունում, որ որեւէ պատասխանատվություն են կրում, եւ հավանականությունը քիչ է, որ օրերից մի օր նրանք կփոխեն իրենց տեսակետը: Այս հարցում ծնողնե՛րը պետք է պատասխանատվություն կրեն»:

Ցավոք պետք է նշենք, որ տիկնիկագործությունը Հայաստանում չի զարգանում, որեւէ ԲՈՒՀ-ում նույնիսկ կտորից պատրաստվող տիկնիկների` խամաճիկների մեխանիզմը չի սովորեցվում, որի մասին բողոքում են նաեւ մեր ավագ սերնդի մասնագետները: Այսօր Հայաստանում տիկնիկագործ մասնագետների միջին տարիքը 45-50 է: Իսկ երիտասարդ սերնդին չի հետաքրքրում այդ մասնագիտությունը: Ուսումնասիրելով շուկան, պարզեցինք, որ տիկնիկներ Հայաստանում պատրաստում են երկու կազմակերպություն, այն էլ սիրողական մակարդակի` «Նանի Զանին» եւ «Թալինի կանանց ռեսուրս կենտրոնը»:

«Ազգը» զրուցեց «Թալինի կանանց ռեսուսր կենտրոնի» տնօրեն Գայանե Մկրտչյանի հետ:

Նրանք արդեն երկու տարի է, ինչ ստեղծել են Արեւմտյան Հայաստանի նահանգների ու քաղաքներիՙ Մուշ, Կարս, Կարին (Էրզրում), Սասուն, Սեբաստիա, Տրապիզոն, Վան, Խարբերդ, Վասպուրական, Զեյթուն, ինչպես նաեւ Արցախի տարազներով փոքրիկ տիկնիկներ, որոնց յուրաքանչյուրի արժեքը1200 դրամ է:

«Մեզ այս գաղափարը տվեց Հայաստանում Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթը եւ ինքն էլ օգնեց կյանքի կոչել այն` տրամադրելով տիկնիկ պատրաստելու համար անհրաժեշտ նյութերը: Մեր հիմնադրամի նպատակն է «Թալինի տիկնիկներ» ծրագրի միջոցով օգնել հաշմանդամ երեխաներին»,- ասաց Գայանե Մկրտչյանը:

Անդրադառնալով գրանցված հաջողություններին Գ. Մկրտչյանն ասաց. «Մենք մասնակցել ենք «Armenia Start Up Cup» մրցույթին եւ «Digital Pomegranate» կազմակերպությունից ստացել ենք հատուկ մրցանակ. այս կազմակերպությունը հիմնադրամի համար պատրաստել է ժամանակակից կայք, որը անվճար կսպասարկի 2 տարի:

Անդրադառնալով մեր տիկնիկագործներին պարզվեց, որ տիկնիկները պատրաստում են ե՛ւ բարձրագույն, ե՛ւ միջնակարգ կրթություն ունեցող կանայք, որոնք մինչ հիմնադրամում աշխատանքի անցնելը գործազուրկ են եղել եւ 6 ամսվա ընթացքում տիրապետել են տիկնիկագործությանը:

«Ազգը» ճշտեցՙ արդյոք խմբում կա մասնագետ, որը ուղղություն է ցույց տալիս, որպեսզի ազգային տարրերը ճիշտ կիրառվեն եւ չշեղվեն արմատներից` տարազների հարցում. «Ներկայումս հիմնադրամը դեռ այնքան ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի օգտվի ազգագրագետի ծառայությունից, տիկնիկները գործելիս օգտվում ենք ազգագրագետ Պատրիկի գրքից, եւ ունենք «Թալինի տիկնիկներ» ծրագրի ղեկավար, որը լավ մասնագիտացած է հելունագործության մեջ եւ սովորեցնում է մյուս կանանց»:

Թե ինչ ապագա կունենա Հայաստանում պրոֆեսիոնալ տիկնիկագործությունը ապագայում, դժվար է ասել...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 04-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.