AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 18-04-2014



ՄԱՄՈՒԼ (Calouste Gulbenkian Foundation)

Տեղադրվել է` 2014-04-18 00:36:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1592, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 25

«+ ԿԻՆՈ»-Ի ՆՈՐ ՀԱՄԱՐԸ

ԱՆՈՒՇ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի բաժնի ուսանողուհի

Արդեն 6-րդ տարին է, ինչ պարբերաբար լույս է տեսնում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ մշակույթի նախարարության «+ Կինո» ամսագիրը: Մեր թղթակցի հարցին,թե ի՞նչ հիշարժան հոդվածներ են տեղ գտել այս համարում, գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանն ասաց.

- Մեր ընթերցողները գիտեն, որ «+ Կինո»-ն իր էջերում միայն նեղ մասնագիտական հարցերի ու խնդիրների չէ, որ անդրադառնում է: Համարից համար մենք ներկայացնում ենք թատրոնին, գեղանկարչությանը, երաժշտությանը, ճարտարապետությանը, գեղարվեստական լուսանկարչությանը եւ մշակութային մյուս բնագավառներին նվիրված բազմազան նյութեր:

Խմբագրական խորհրդի նպատակն էՙ խորհրդանշական կամուրջ ստեղծել ավագ եւ երիտասարդ սերնդի ստեղծած արժեքների միջեւ եւ նպաստել նոր սերնդի գեղագիտական դաստիարակության հարցում:

Հանդեսը բացվում է Արցախյան գոյամարտի բովով անցած բուլղարացի կինովավերագրող Ցվետանա Պասկալեւայի դիմանկարով, որը ղարաբաղյան գործընթացում ծանրակշիռ դեր ունեցավ միջազգային հանրությանը մեր ժողովրդի պայքարի ճշմարտացիությունը իրազեկելու գործում:

«Մենք պե՞տք է վերադառնանք նեոռեալիզմին» վերնագրի ներքո լայնորեն ներկայացված է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում երկու օր շարունակ տեղի ունեցած եւ Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերի քննարկումը, որտեղ կինոքննադատները խոսեցին հայկական կինոյում առկա խնդիրների շուրջ:

«Աղունը հայ կնոջ արարող կերպար է» հարցազրույցում վաստակաշատ դերասանուհի Անահիտ Ղուկասյանը ներկայացնելով իր ստեղծագործական ուղին, մասնավորապես անդրադառնում է կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի նկարահանած «Աշնան արեւ» (սցենարի հեղինակՙ Հրանտ Մաթեւոսյան) ֆիլմի իր հերոսուհուն:

«Ես իմ կյանքից մի որոշ մաս համերգից հետո թողնում եմ բեմում»: Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի այս խոսքով է սկսվում Դանիել Երաժիշտի հետ նրա երկխոսությունը:

«Պատմության էջերից» խորագրի ներքո ամսագրում տեղ է գտել 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներից մեկիՙ Դրաստամատ Կանայանի բուռն գործունեությունը, մինչեւ իր վախճանըՙ 1956թ. մարտի 6-ը, Բոստոնում:

«Կինեմատոգրաֆիստների միությունը 55 տարեկան է», ընդարձակ ինֆորմացիան ներկայացնում է միության տասնամյակների տարեգրությունը եւ առաջին հիմնադիրներին:

«Առաքինի վարք,մարդկային բարձր նկարագիր». այս վերնագիրն է կրում արցախյան բարեգործ, Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին նվիրված հոդվածը:

««Ֆիլմ» թերթի էջերից» մշտական խորագրի ներքո, Սոս Սարգսյանը «Խոհեր Շահում Ղազարյանի դիմանկարի առիթով» հոդվածում անդրադառնում է մոռացության մատնված այդ հրաշալի արտիստի, արվեստագետի ստեղծագործական կենսագրությանը, մարդկային նկարագրին:

«Գեղանկարչական Վերնիսաժ» բաժնի «Նրա թագավորությունը բնակեցված է ֆանտաստիկ կերպարներով» նոթերում ներկայացված է Գաբրիել Մանուկյանի (Գաբո) նկարչական աշխատանքները:

«Armenian Genocide 1915» խորագրի ներքո, «Սրբազան ուխտՙ արդար հատուցում» ծավալուն հոդվածում Արտյոմ Երկանյանը անդրադառնում է «Նեմեսիսի» եւ Արամ Երկանյանի ազգանվեր գործունեությանը:

«Շնորհանդես» բաժնում այս անգամ տեղ են գտել ՀՀ պետական մրցանակի եւ միջազգային փառատոների դափնեկիր, մեծանուն դերասանուհի Գալյա Նովենցի կյանքի եւ ստեղծագործական ուղուն նվիրված Սերգեյ Առաքելյանի գիրք-ալբոմը, ինչպես նաեւ Սուրեն եւ Հասմիկ Հասմիկյանների «Լռության գեղագիտությունը» մենագրությունը:

«Մոռացված անուններ» խորագրի ներքո ամսագիրն անդրադարձել է հայկական մուլտիպլիկացիայի վաստակաշատ հիմնադիրներից մեկինՙ Վալենտին Պոտպոմոգովին:

Հանդեսում տեղ է գտել նաեւ «Հարստացնենք մեր բառապաշարը» մշտական էջը, որտեղ ռուս նշանավոր գրող Անդրեյ Բիտովը խոսելով հայերեն այբուբենի համակարգի մասին, նշում է. «Հայոց այբուբենը հզոր է, նրանում ամեն ինչ ամբողջական է ու ավարտուն: Հայոց լեզվի կառչունությունը այնպես է համապատասխանում հայերենի կռածո տառերին, որ գրված խոսքը զրնգում է շղթայի նման»:

«+ Կինո»-ի հերթական համարը կարող եք ձեռք բերել մամուլի կրպակներից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 18-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.