AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 13-02-2015



ՈՒՇԱԳՐԱՎ

Տեղադրվել է` 2015-02-13 12:56:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1081, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԻԼԱՆԻ ԱՄԲՐՈԶԻԱՆԱ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Օրեր առաջ Երեւանի Պետական Համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանը պաշտոնական նամակով տեղեկացվել է, որ Միլանի Ամբրոզիանա ակադեմիայի գիտական խորհուրդը ընտրել է իրեն Մերձավոր Արեւելքի Հայկական բաժնի ակադեմիկոս: Անվանակարգի հանձնման արարողությունը տեղի է ունենալու 2015 թվականի նոյեմբերի 9-ին, ամենամյա Ակադեմիական օրերի ընթացքում:

Ամբրոզիան գրադարանը աշխարհի հնագույն գիտական իստիտուտներից մեկն է: Այն հիմնադրվել է 1600-ականներին Միլանի արքեպիսկոպոս Կարդինալ Ֆեդերիկո Բորոմեոյի (1564-1631) կողմից որպես հանրային գրադարան (այն երկրորդ գրադարանն է Եվրոպայումՙ Օքսֆորդի Բոդլեյան գրադարանից հետո) եւ գիտահետազոտական կենտրոն է: Կարդինալ Բորոմեոյի մահից հետո, նրա Եվրոպական եւ Արեւելյան ձեռագրերի մեծ հավաքածուն, ինչպես նաեւ ավելի քան 30,000 գրքերից բաղկացած գրադարանը եւ արվեստի գործերի հավաքածուն ժառանգվեցին ինստիտուտին, որն անվանվեց Միլան քաղաքի հովանավոր սրբիՙ Ամբրոզիոսի անունով: Այստեղ գրադարանի հավաքածուի մեջ կան լատիներեն, հունարեն, սլավոներեն եւ այլ լեզուներով բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր ու տպագիր գրքեր: Դարերի ընթացքում գրադարանն ու թանգարանը աճեցին եւ ստեղծվեց արվեստի եւ հումանիտար գիտությունների Իտալիայի եւ ամբողջ Եվրոպայի ամենահեղինակավոր գիտահետազոտական եւ ուսումնական կենտրոններից մեկը:

Ամբրոզիան ակադեմիան այսօր ունի մոտ 250 անդամ, որոնք ընտրվում են գիտնականների խորհրդի կողմից եւ նշանակվում ակադեմիայի նախագահիՙ արքեպիսկոպոս Ֆրանկո Բուցցիի կողմից: Ակադեմիայի անդամներն ընտրվում են ցմահ, տվյալ բաժնի ուսումնասիրությունների ոլորտում իրենց մշակութային եւ գիտական ճանաչման եւ ներդրման համար: Ամբրոզիան ակադեմիայի անդամ ընտրվելու կապակցությամբ արարողակարգի համաձայնՙ նորընծա ակադեմիկոսները կարդում են իրենց ուսումնասիրություններին համապատասխանող դասախոսություն, որը հետագայում տպագրվում է Ամբրոզիան գրադարանի հանդեսում: Մերձավոր Արեւելքի Հայկական բաժնի ակադեմիկոսներ են այնպիսի ճանաչված հայագետներ, ինչպիսիք են Տիգրան Կույումջյանը, Պիտեր Քաուն,Վալենտինա Կալցոլարին, Աննա Շիրինյանը, Ալդո ֆերրարին եւ ուրիշներ:

Լ. Չուգասզյանը բազմաթիվ ուսումնասիրությունների եւ հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր երկրներումՙ այդ թվում նաեւ Իտալիայում: Ունի ուսումնասիրություններ հայ մանրանկարչության եւ իտալական միջնադարյան արվեստի միջեւ եղած ընդհանրությունների վերաբերյալ: Նա հեղինակ է երկու մենագրությանՙ «Գրիգոր Ծաղկող» եւ «Արշակ Ֆեթվաճյան»: Նրա տպագիր աշխատությունների մի մասը նվիրված է կիլիկյան գրքարվեստին եւ հատկապես 13-րդ դարի նշանավոր մանրանկարիչ Թորոս Ռոսլինի ստեղծագործական ժառանգությանը: Նրա երկար տարիների ջանքերի արդյունքն է Թորոս Ռոսլինին վերաբերող աշխատությունը, որը գիտնականը որպես դոկտորական դիսերտացիա պաշտպանել է Մոսկվայի արվեստագիտության ինստիտուտում 2001 թվականին: Ներկայումս այդ ուսումնասիրությունը պատրաստ է հրատարակության առանձին մենագրության տեսքով: Վերջինիս զանազան մասերը որպես հոդվածներ լույս են տեսել Հայաստանի եւ այլ երկրների գիտական պարբերականներում ու ժողովածուներում:Գիտնականը հեղինակել է նաեւ բազմաթիվ հոդվածներ վերջին դարերի հայ գեղանկարիչների արվեստի վերաբերյալ: Նրա տպագիր առանձին աշխատությունները նվիրված են նաեւ հայ արծաթագործության եւ փայտարվեստի ստեղծագործություններին: Լ.Չուգասզյանը հայ արվեստին նվիրված դասախոսությունների շարքով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրների համալսարաններում։ 2005թ. արժանացել է ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ Քալիֆորնիայի սենատի պատվոգրերի: 2012թ. նրան շնորհվել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 13-02-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.