AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 39. ՀԱՅԻ ՀԱ-Ն ԱՅՈ Է, ՉԷ-Նՙ ՈՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 08-05-2015



Տեղադրվել է` 2015-05-07 21:18:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 697, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՍԱՐՈՅԱՆԻ ՖՐԵԶՆՈՅԻ ՏԱՆ ԱՐԺԵՔԸ

Փոխանցեց` Մ.Խ.

Վերջին շրջանի անհանգստացնող լուրերից մեկն այն էր, որ աճուրդով վաճառքի դրվեց Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տունը, դառնալով աճուրդով հետաքրքրված միակ ամերիկացի գնորդի սեփակաանությունը: Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսի ներկայացուցիչը դիմել էր Ֆրեզնոյի քաղաքապետարան` Վիլյամ Սարոյանի տունը գրողի տուն-թանգարանի վերածելու թույլտվություն ստանալու համար: Սակայն տան վաճառքից հետո այն վերագնելը կբարդանա, հայ մեծահարուստներն էլ դանդաղ են շարժվում` պետք էր այդ տունն աճուրդով վաճառվելիս հենց գնել: Այս առթիվ անհրաժեշտ համարեցինք փոխանցել ասմունքող Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան գրառումը, որով գուցե մերոնք առավել կհասկանան` ի՞նչ ենք կորցնում.«Վերջին օրերի ցավալի ու մտահոգիչ լուրերից մեկը կապված է Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տան առքուվաճառքի հետ... Տուն, որը նույնիսկ հեռավոր Ֆրեզնոյում իր մթնոլորտով կարծես հիշեցնում է Բիթլիսն ու Հայաստանը: Այնտեղ է ապրում մեծ գրողի` Բարի Հսկայի ոգին, նրա բազմաթիվ ստեղծագործություններ գրվել են այդ տանը: Ամեն ինչ այդտեղ սարոյանոտ է` դռան առջեւի իր ձեռքով տնկած դեղձենիները, Ֆրեզնոյի լեռներից բերած քարաբերկորը... Ամեն, ամեն ինչ այս մենատանը շնչում եւ ապրում է Սարոյանով եւ սարոյանաբույր է...

...Տեսնես ի՞նչ է զգում Սարոյանի ոգին այսօր, երբ հայտնի դարձավ, որ նրա տունն արդեն ունի նոր սեփականատեր, այն էլ ոչ հայ ամերիկացի, ում համար դա ոչ թե մեծ գրողի տուն է, այլ անշարժ գույք... Ասում են` տան սեփականատերը տեղյակ է, որ Ֆրեզնոյի հայ համայնքը հետաքրքրված ու մտահոգ է տան համար: Ես հիշեցի մի պատմություն, որ լսել եմ Սարոյանի շուրթերից եւ որն առնչվում է նրա Սան Ֆրանցիսկոյի տան ու տների առուվաճառքով զբաղվող մի գործակալի հետ: Մի օր նա պատմեց.

- Ատեն մը ուզեցի վաճառել տունս, լուր տվի բարեկամի, որ տուների վաճառքով զբաղվող օֆիսեն մարդ մը բերե: Քանի մը օրե ետքը գործակալը եկավ, իմ տուն նայեցավ եւ ուզեց գին իմանալ: Ըսի` 200 000 դալեր. ան ըսեց` սուղ է, աս տան գին հազիվ 100 000 կարժենա: Ըսեմ, որ ատ մարդ չէր գիտեր` ով եմ ես եւ որուն հետ կխոսի, կսակարկե: Ատ մարդ շատ սակարկեց, ուզեց, որ ինձի համոզե, որ տունիս գին իջնամ, ես ըսի` ոչ մի սենթ չեմ պակսեցներ իմ ուզած արժեքից: Ինձմե դժգոհ հրաժեշտ տվեց, ուզեց երթալ: Ետեւեն պոռացի.

- Եթե իմանաս, որ աս տուն Ուիլյամ Սարոյանին տունն է, ան ատեն ինչ գին կուտաս:

Մարդը շուռ եկավ, զարմացած նայեց վրաս ուշադիր, դեմք անմիջապես պայծառացավ, եկավ, գրկեց ինձի ու ըսավ.

- Այն ատեն աս տան գին հասավ կես միլիոն դալերի...

Հիմա վախենամ` շատ ուշ լինի, մինչեւ հայ մեծահարուստները գրպանները բացեն` Սարոյանի տան արժեքի զրոները գնալով աճեն»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 08-05-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.