AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 77. ՍԵ՞ՔՍ, ԹԵ՞ ՏԱՐՓ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 26-06-2015



Տեղադրվել է` 2015-06-25 21:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 616, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԴՈՄԻՆԳՈՆՙ ՀԱՅԿԱԶՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԻՆ

Հ. Ծ.

Լոս Անջելեսի «Դորոթի Չանդլեր» օպերային համերգասրահում այս տարվա հոկտեմբերի 3-ին մեծ հանդիսավորությամբ նշվելու է Բեյրութի Հայկազյան համալսարանի հիմնադրման 60-ամյակը, տեղեկացնում է Ամերիկայի հայ ավետարանչական եկեղեցու (AMAA) խմբագրությանն ուղղված հաղորդագրությունը: Տեղի է ունենալու դրամահավաքային գալա-համերգ, որի ընթացքում ելույթ է ունենալու Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ տենոր եւ խմբավար Պլասիդո Դոմինգոն, ով հանդես է գալու Պուչչինիի «Ջաննի Սկիկկի» օպերայի վուդիալենյան բեմականացման գլխավոր դերում:

Այդ առթիվ կարոտախտի զգացումներով արտահայտվել է արվեստագետը նշելով, որ մայրը, որ հիանալի երգչուհի է եղել, վոկալի հայ դասատու է ունեցել: «Ես ամբողջ կյանքումս հիացել եմ հայ համայնքի երաժշտական եւ կատարողական արվեստների հարուստ ավանդույթներով, ուստի հպարտ եմ ողջունելու ձեզ եւ միասին ըմբոշխնելու այդ հիանալի տոնախմբությունում», ասել է նա:

Այնուհետեւ նա բեմ է բարձրանալու որպես խմբավար ղեկավարելու Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերայի զեֆիրելլիական բեմադրությունը:

Երեկոն շարունակվելու է հեղինակավոր «Գրանդ Հոլում», հոբելյանական ընթրիքի ձեւաչափով: Կազմվել է պատվո հանձնախումբ, որին մաս են կազմում Ջորջ Դոքմեջյանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Վարդան Գրիգորյանը եւ Զոյա Փիլիպոսյան-Ստեյնը:

Հայկազյան համալսարանը հիմնադրվել է Բեյրութում, Մերձավոր Արեւելքի ավետարանչական եկեղեցիների միության եւ Ամերիկայի հայ միսիոներական ընկերության կողմից Ա. Մեխակյանի նվիրատվությամբ: Անվանակոչվել է Գոնիայի (Թուրքիա) Ժեհանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Ա. Հայկազյանի անունով: Անգնահատելի է նրա դերը հայ մշակույթի պահպանման եւ գիտակից կրթական մշակներ պատրաստելու եւ դաստիարակելու գործում:

Հոբելյանական միջոցառումը այդ կրթական հաստատության առաքելության պատշաճ գնահատումն է լինելու:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 26-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.