AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 17-07-2015



Տեղադրվել է` 2015-07-16 20:41:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 554, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱԿՈԲ ԽԱՉԻԿՅԱՆԸ

Հ. Ծ.

Կանադական «Գազեթ» թերթի հուլիսի 7-ի համարը գուժում է մահը քվեբեկաբնակ հայ արձակագիր, բանաստեղծ, լեզվաբան եւ թարգմանիչ Հակոբ Խաչիկյանի (Ակոբ Հաչիկյան), ով իր բեղուն գրական եւ գրականագիտական աշխատանքների համար պարգեւատրվել էր «Ս. Սահակ- Ս. Մեսրոպ» շքանշանով եւ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով:

Հակոբ Խաչիկյանը ծնվել էր Ստամբուլում 1931-ին: Հաճախել էր Վիեննայի Մխիթարյան, Ստամբուլի Ռոպերտ եւ Նյու Յորքի Քուինզ քոլեջները: Փիլիսոփայության դոկտորի կոչում էր ստացել Մոնրեալի համալսարանից: 1957-ին հաստատվել էր Կանադայի Քվեբեկ քաղաքում: Դասավանդել եւ ուսումնական գծով դեկանի պաշտոնն էր զբաղեցրել Սեն ժանի արքայական զինվորական քոլեջում: Աշխատակցել էր, ըստ «Litopedia-org-ի», «Սան», «Ժամանակ», «Մարմարա», «Ապագայ», «Հորիզոն», «Արարատ», «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» եւ «Արմինյն Ուիքլի» պարբերականներին:

Հեղինակ է գրական եւ լեզվաբանական ուսումնասիրութունների նվիրված ավելի քան 30 գրքերի, որոնցից ամենածավալունն ու ամենաարժեքավորը Գաբրիել Պասմաճյանի, Էդուարդ Ֆրանչուքի եւ Նուրհան Ուզունյանի համահեղինակությամբ անգլերեն լեզվով գրված «The Heritage of Armenian Literature» (Հայկական գրականության ժառանգությունը) եռահատոր աշխատությունն է:

Հեղինակ է նաեւ գեղարվեստական յոթը վեպերի, որոնցից ամենաշատ լեզուներով թարգմանվածը (ֆրանսերեն, ռումիներեն, իսպաներեն, հայերեն) Ժան-Իվ Սուսիի համահեղինակությամբ անգլերեն լեզվով գրված «Summer Without Dawn» (Ամառն առանց այգաբացի) հատորն է: Իր մյուս գրքերի թվում են «Լապտերասյան օրագիրը», «Մոխրագույն զգեստով երիտասարդը», «Չառաքված նամակներ», «Իմ ցեղային հարցը» հատորները:

Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Քվեբեկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հուլիսի 8-ին:

Այս տխուր առիթով «Ազգ»-ը իր աշխատակիցների անունից խորին ցավակցություններ է հայտնում ողբացյալի այրունՙ Բրիջիտին, եղբորըՙ Մայքին, զավակներին եւ թոռներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 17-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.