AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 71. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ԵՂԱՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 28-08-2015



Տեղադրվել է` 2015-08-27 21:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 429, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶՆԵՐԻ ԵՎ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հ. Ծ.

Կազմակերպությամբ սփյուռք-հայրենիք մշակութային միության եւ ՀԲԸՄիության Ալեքսանդր վարժարանի եւ հովանավորությամբ Ավստրալիայի բարեխնամ առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաճարյանի անցյալ շաբաթ օգոստոսի 15-ին եւ կիրակիՙ օգոստոսի 16-ին վերոնշյալ վարժարանի դահլիճում կայացել է ճանաչված արվեստագետ Գեւորգ Շատոյանի հայկական ավանդական տարազների եւ նկարների ցուցադրություն, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների շրջանում: Միջոցառումը նվիրված է եղել հայկական Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Դրանից առաջ օգոստոսի 9-ին ՀԲԸՄիության Սիդնեյի մասնաճյուղի եւ հատկապես երիտասարդաց միության կազմակերպությամբ եւ դարձյալ Տեր Հայկազուն Նաճարյանի հովանավորությամբ «Կոնկուրս» թատերասրահում կայացել է մշակութային մի հոյակապ երեկո, որին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանից հրավիրված Մուրադ Մալխասյանն ու Տորոնտոյից (Կանադա)ՙ «Սասուն» պարային համույթը: Երեկոյի ընթացքում առաջին անգամ ելույթ է ունեցել ՀԲԸՄ-ի նորաստեղծ «Թամզարա» պարային խումբը:

Միջոցառումները, ըստ Սիդնեյի ՀԲԸՄ-ի «Միութիւն» ամսաթերթի, աննախադեպ խանդավառություն են առաջացրել համայնքում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 28-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.