AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 37. ՀԱՅՈՑ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-15 21:53:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 577, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ԵՐԳՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ

Հ. Ծ.

Ֆրանսիացի անվանի քաղաքական գործիչների եւ երկու հազար հանդիսատեսների ներկայությամբ հոկտեմբերի 12-ին հռչակավոր «Ֆոլի բերժեր» թատրոնում հայ, հրեա եւ քաղդեական-ասորի համայնքների ներկայացուցիչներ հանդիպել են առաջին անգամ միասին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոսթի զույգ տարելիցները, տեղեկացնում է Փարիզից Ժան Էսքիյանը:

Շառլ Ազնավուրի հովանավորությամբ անցկացված միջոցառման կարեւորագույն երեւույթներից մեկը եղել է կույր երգիչ Ժիլբեր Մոնտանյեի ելույթը: Հոտնկայս ծափահարությունների ներքո նա հայերեն լեզվով կատարել է ոչ ավել, ոչ պակաս` Թաթա Սիմոնյանի հանրահայտ «Անապատի արեւը» երգը: Մյուս երեւույթը եղել է Էնրիկո Մասիասը, ով երգել է դարձյալ հայերեն «Երեւան» երգը:

Ժակ Քուզույանի, «ANACRA», «CRIF CCAF» եւ «ASI» կազմակերպությունների աջակցությամբ բարեկամության այս միջոցառմանը ներկա են եղել դերասանուհի Իզաբել Սադոյանը, վաստակավոր երգահան Միշել Լեգրանը, կատակերգակներ Պոպեքը եւ Միշել Բուժնիան, ինչպես նաեւ Անդրե Մանուկյանը եւ Լեւոն Մինասյանը:

Երեկոն անցել է ջերմ մթնոլորտում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.