AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 79. ՈՒՐԴ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-15 21:53:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 461, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՔԵՅԹ ՈՒԻՆՍԼԵՏԸ ՋՈԱՆՆԱ ՀՈՖՄԱՆԻ ԴԵՐՈՒՄ

Հ. Ծ.

Ջոանա Հոֆմանը Լեհաստանից Մ. Նահանգներ գաղթած հայուհի է, ով «Apple»-ի վաղ շրջանի աշխատակցուհիների է եղել եւ թիկունք է կանգնել Սթիվ Ջոբսինՙ հավատ ընծայելով նրա առաքելությանը:

Այժմ, ըստ լոսանջելեսյան «Բիզնես ինսայդր» պարբերականի տեղեկատվության, Անդրու Սորկինի սցենարով «Սթիվ Ջոբս» կինոն է նկարահանվում, որտեղ Ջոաննայի դերում հանդես է գալիս տաղանդավոր դերասանուհի Քեյթ Ունիսլետը:

Անգլիացի դերասանուհին ֆիլմի մասին տեղեկացել է իր դիմահարդարից, ով Քեյթի հետ աշխատում էր «Դերձակուհին» (The Dressmaker) ֆիլմի վրա:

«Ես շատ ոգեւորվեցի թեմայով, բայց Ջոաննայի լուսանկարը տեսնելով հասկացա, որ մի մեծ խոչընդոտ կարող է արգելք հանդիսանալ իմ երազանքի իրականացման գործում: Ուստի ամուսնուս խնդրեցի գնել տարբեր երկարությունների մուգ շագանակագույն կեղծամներ: Դրանցից մեկով լուսանկարեցի դեմքս եւ ուղարկեցի ֆիլմի պրոդյուսեր Սքոթ Ռուդինին: Այնուհետեւ տեղի ունեցավ հանդիպում ռեժիսոր Դենի Բոյլի հետ», պատմել է Քեյթը «Վալչըր» պարբերականին վերջերս տված հարցազրույցի ժամանակ:

Նոր ֆիլմում Սթիվ Ջոբսի դերը կատարելու է Մայքլ Ֆասբենդերը, իսկ Սթիվ Վոզնիակի դերըՙ Սեթ Ռոբենը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.