AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 06-11-2015



Տեղադրվել է` 2015-11-05 21:16:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 504, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՔՅՈԼՆՈՒՄ ՀԱՐՍՏԱՑՐԵԼ Է ԱՇՆԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՒՆԱՊՆԱԿԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Արդեն ավանդույթ է դարձել. Գերմանիայում աշնան բազմերանգ բնության գույների հետ մրցակցում է հայկական մշակույթի խիտ գունապնակը: Բեռլինում, Շտուտգարդում, իսկ Քյոլնում արդեն 12- րդ անգամ մեկնարկում են հայոց մշակույթը ներկայացնող ու հանրահռչակող շաբաթները, որ կազմակերպվում են տեղականՙ նվիրյալ անհատների, կազմակերպությունների ջանքերով: Ընտրություն անելն երբեմն նույնիսկ դժվար է լինում, ինչպես օրինակ հոկտեմբերի 23- ի երեկոյան Քյոլնի Դոմֆորումում ունկնդրել Մարիաննա Շիրինյանի դաշնամուրի ձայնն ու հնչյո՞ւնը, թե՞ նույն քաղաքում Քյոլնի Բախ կամերային երգչախմբի կատարմամբ հայ երգեցողություն, մասնավորապեսՙ Կոմիտաս: Այդ իմաստով Հայաստանի պարի պետական անսամբլի հոկտեմբերի 25- ին Քյոլնի Թանցբրուննեն համերգասրահում կայացած ելույթը երկընտրանք չէր ստեղծելՙ բոլորն ուզում էին մեծ ճանապարհ անցած լեգենդար պարախմբի ներկայի հանդիսատեսը լինել: Քյոլնում բազմամարդ հանրահավաքի պատճառով առաջացած երթեւեկի խառնաշփոթը որեւէ կերպ խոչընդոտ չէր դարձել, որ ելույթը կայանար, իսկ դրա տպավորությունն այնքան մեծ ոգեւորություն է առաջացրել գերմանահայ համայնքում, որ համացանցը դեռ շարունակում է արձանագրել երախտագիտություն արտահայտող գրառումներ: Գերմանահայ գործարարների միության, ՀՀ մշակույթի նախարարության, ԳԴՀ- ում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված երեկոյին հյուր են եղել նաեւ Բոննի քաղաքապետը, Քյոլնի քաղաքային խորհրդի անդամներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: «Պարը քաղաքակրթություն է» Կոմիտասի բառերը մեջբերելով մեր զրույցում կարծիք հայտնեց Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանըՙ հավելելովՙ ուրախ եմ, որ այս դժվար տարիներին պարախումբը չկորցրեց իր պրոֆեսիոնալ բարձր նշաձողը»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 06-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.