AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 20-11-2015



Տեղադրվել է` 2015-11-19 20:55:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 484, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 2

«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ-ԱԴԱՋԻՈՆ» ԿՀՆՉԻ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՄԵՐԿԻՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ

Հ. Ծ.

Թեքեյան մշակութային միության կազմակերպությամբ, դաշնակահար եւ երգահան Կարեն Հակոբյանի «Վերածնունդ-Ադաջիո լարային նվագախմբի եւ տիմպանոյի (կիսաթբուկ) համար» երաժշտական պիեսը առաջին անգամ հնչելու է նոյեմբերի 21-ին Նյու Յորքի Մերկին համերգասրահում:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ ստեղծագործությունը երկու որոշակի մասերից բաղկացած երաժշտական բարդ կոմպոզիցիա է, որն իր թախծալից ներածությունից հետո, Կոմիտասի «Ծիրանի ծառի» ջութակով կատարման ուղեկցության շնորհիվ վերածվում է խաղաղ ու պայծառ ապագան խորհրդանշող երկիՙ հասնելով իր եզրափակիչ հաղթական կոդային: Երաժշտական այս պիեսը գրվել է հատուկ Եղեռնի հարյուրամյակի առթիվ:

Համերգին իրենց մասնակցությունն են բերելու, Հակոբյանից բացի, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, սոպրանո Հասմիկ Պապյանը եւ խմբավար Արկադի Լեյտուշը: Հնչելու են նաեւ հատվածներ Բախի, Կոմիտասի, Բաբաջանյանի, Միրզոյանի եւ Շարաֆյանի ստեղծագործություններից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 20-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.