AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 20-11-2015



Տեղադրվել է` 2015-11-19 20:55:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 393, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԱՐԻ ԹԵՐԶՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴՙ «ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ԱՆՏՈՒՆ» ՀԱՏՈՐԸ

Հ. Ծ.

Լոս Անջելեսում «Author House» հրատարակչատունը լույս է ընծայել կալիֆոռնիաբնակ, մրցանակակիր գրող Մարի Թերզյանի երկրորդ «Քաղաքականապես անտուն: Հնգամյա ոդիսական երեք մայրցամաքներով» խորագիրը կրող հատորը, որը պատմում է հայրենիքից, բնօրրանից դուրս, այլ վայրերում ծնված երեխաների մասին, որոնք երկակի եւ երբեմն եռակի ինքնություն ունեն, եւ նույնիսկ իրենց ապրած երկրի քաղաքացիությունն ստանալուց հետո մնում են անհայրենիք եւ «որտե՞ղ են իմ արմատները» հարցադրումը մեղադրական վճռի նման հետապնդում է նրանց հասունության տարբեր տարիներում:

Ցեղասպանությունից մազապուրծ ծնողների դուստրՙ Մարի Թերզյանը ծնվել է Կահիրեում (Եգիպտոս), քույրն է ճանաչված մտավորական Պերճ Թերզյանի: Չկարողանալով հարմարվել իր ծննդավայրում եւ ինքնահաստատման փնտրտուքներից ելնելով նա սկզբում տեղափոխվում է Լեոպոլդվիլ (Կոնգո) եւ ապա Կալիֆոռնիա (Մ. Նահանգներ), որտեղ իր իսկ բնորոշմամբ որպես «ներմուծված ամերիկացի» ապրում է արդեն 45 տարի: Անդամ է «Ուիթիըր» (Whittier) գրողների ակումբի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 20-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.