AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 56. ԲՈՂԿԻ ՊԵՍ ԱՌՈՂՋ ՄԱՐԴԸ ՃԱԿՆԴԵՂԻ ՊԵՍ ԿԱՐՄՐԵՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-26 21:30:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 488, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՏԵՍՈՂԱԿԱՆ ԵՎ ԼՍՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ ԺՈՂԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Հ. Ծ.

Այս վերնագրով Ռեյչլ Օնանյան-Նաջարյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում (ԱՄՆ, Բոստոն) գրում է, որ վերջերս Նյու Յորքի «Պուասոն Ռուժ» համերգասրահում առաջին անգամ հնչել է «Սաունդսքեչ» խմբի «Ժառանգություն» ստեղծագործությունը Տաթեւ Եղիազարյանի հեղինակությամբ:

Տաթեւը ծնվել է Հայաստանում, Մելս Եղիազարյանի եւ Կարինե Արշակյանի ընտանիքում: Վաղ տարիքից է հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության նկատմամբ: Առաջին վոկալ համերգը նա տվել է 9 տարեկանում: Իր քրոջ հետ 11 տարեկանում հաղթող է ճանաչվել Հայաստանում անցկացվող «Դո րե մի» ազգային երաժշտական մրցույթում եւ հնարավորություն ստացել այցելել Լոս Անջելեսՙ 4 համերգ տալու համար այնտեղ: ԱՄՆ է տեղափոխվել 2003-ին եւ հաջողությամբ ավարտել նախ Նյու Ջերսիի «PAC» հիմնարկության պատանիների ջազ ծրագիրը 2006-ին եւ «Վիլյամ Պետերսոն» համալսարանի ջազի բաժինըՙ ամբողջական կրթաթոշակովՙ 2009-ին:

«Սաունդսքեչ» (Soundsketch) խումբը ստեղծվել է 2012-ին: Խմբում ընդգրկված են հիմնականում 6 հոգի: «Ժառանգություն» ստեղծագործությունը Տաթեւը գրել է 2014-ին Հայաստան կատարած այցելությունից հետո, հայրենի երկրի լեռների ու ժայռերի տպավորության ներքո: Ավելի վաղ շրջանի նրա երաժշտական գործերի թվում են «Սպասումը» եւ «Էս առուն», որոնք տոգորված են նրա մանկության շրջանի հիշողությունների ոգով: Տաթեւը երաժշտություն է գրել նաեւ երկու կարճամետրաժ եւ երեք անիմացիոն ֆիլմերի համար:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 27-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.