AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 103. ՄԱԶԱՊՈՒՐԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 30-09-2016



Տեղադրվել է` 2016-09-30 11:28:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2887, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՎՈՐԳ ՄՇԵՑԻ-ՋԱՎՐՈՒՇՅԱՆԻ «ԺԱՄԱՆԱԿxԺԱՄԱՆԱԿxԺԱՄԱՆԱԿ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸՙ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Երեկ, սեպտեմբերի 29-ին, Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Գեւորգ Մշեցի-Ջավրուշյանի գործերի «Ժամանակxժամանակxժամանակ» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ հոկտեմբերի 9-ը:

Նկարիչ, քանդակագործ Գեւորգ Մշեցին այս անգամ կներկայանա դեռեւս չցուցադրված կոլաժների հավաքածուով, որը ներառում է ավելի քան 60 աթոռ-կոլաժ: Արվեստագետը յուրովի ներկայացնում է Հայաստանի հասարակական եւ մշակութային կյանքի անցյալը, ներկան եւ ապագան: Կոլաժներն արտահայտում են մեր իրականության մեջ հեղինակին հուզող խնդիրները, մարդ էակի ներաշխարհըՙ ողջ բազմազանությամբ:

Գեւորգ Մշեցին Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նրա գործերը ներկայացվել են շուրջ երկու տասնյակ անհատական եւ մի շարք խմբակային ցուցահանդեսներում: Արվեստագետի գործերը պահվում են ինչպես Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր թանգարաններում, այնպես էլ մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Շվեդիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Իրան, Կիպրոս, Սուդան, Լիբանան):

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 30-09-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.