AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 14-10-2016



ՑՈՒՑԱՍՐԱՀ

Տեղադրվել է` 2016-10-13 21:08:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 2119, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՒՆԱՅԻՆ ԶԳԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Խոստումնալից սկիզբ

Նկարչական որեւէ գործի հուզական տպավորությունը առավելապես պայմանավորված է գույնով, պատկեր-արտահայտչաձեւերի կատարողական վարպետությունը մասնագիտական հմտություն է, որ կարեւոր է, բայց գույնն է, որ հոգի է տալիս կտավին:

Արտաքին աշխարհը կամ իրականությունը ստեղծագործական պրոցեսում վերափոխվում, վերաիմաստավորվում էՙ սա իհարկե կարեւոր ազդակ է, սակայն ամեն ինչ կատարվում է ստեղծագործողի ներսում, երբ այդ ամենը մատուցվում է իբրեւ երեւակայության մեջ ձեւավորված ուրույնՙ նոր աշխարհ:

Ինչպես է խոսեցնում նկարիչը գույնը կտավին, ինչ երանգներ է խառնում, որ առաջ է բերում զգայական այսպիսի վիճակներ, ծնում հույզեր: Եթե զուտ տեխնիկական վարպետություն է, ապա ինչպես է հաջողվել Գեղակադեմիայի գրաֆիկայի բաժնի 2-րդ կուրսի ուսանող Միսաք Հարթենյանին այսչափ նուրբ զգայնություններ ապահովել կտավի մակերեսներին: Այստեղ է պետք հիշել գեղանկարչության ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանի խոսքը, որտեղ խոսում է տարիների ոչ միայն մանկավարժական փորձն ու ճանաչողությունը, այլեւ իրՙ նկարիչ լինելու հանգամանքը. «Աշխարհի եւ ոչ մի ակադեմիա նկարիչ չի պատրաստում, դա անհնար բան է: Դա շնորհ է, որ վերից է տրվում, Աստծո համբույրն է, Աստծո սիրո նշանը»:

Միսաք Հարթենյանը ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացրել է իր գեղանկար աշխատանքների, ինչպես Էդ. Վարդանյանը նշեց, շատ քիչ մասը միայն: «Իրականություն եւ երեւակայություն» խորագիրն է կրում ներկայացված պատկերաշարը, որ դիտվում-ընկալվում է որպես մի ամբողջություն. նկարները ոչ թե շարունակում են միմյանց թեմատիկ, ոճային կամ մեկ ուրիշ առումով, այլ միասնական են ներքին վիճակի, աշխարհընկալման, գունամթնոլորտի մեջ. սա նկարչի հարուստ ներաշխարհի արտահայտությունն է:

Մեր բազմաթիվ զրույցներում Էդվարդ Վարդանյանը, խոսելով շնորհալի ուսանողների մասին, միաժամանակ դժգոհություն էր հայտնում գիտելիքի, իմացության պակասից, որ նրանք քիչ են կարդում: Սա այն սակավ դեպքերից է, երբ ուսանողը տաղանդի հետ նաեւ հիմնավոր գիտելիքներ ունի, տեղյակ է համաշխարհային արվեստի պատմությանը, նրա զարգացումներին, միաժամանակ աչքի է ընկնում աշխատասիրությամբ, նաեւ կիրթ եւ համեստ բնավորությամբ:

Ներկայացված աշխատանքներում ոճային բազմազանությունն ակնհայտ է, սակայն կա ընդհանուր մոտեցում, որ, չնայած երիտասարդ տարիքին, հեղինակի աշխարհայացքիՙ ձեւավորված ձեռագրի, գեղարվեստական մտածողության արդյունքն է: Թեեւ հնչեց նաեւ կարծիք, որ նա որոնումների փուլում է, զարգացումների ու հասունացումների ընթացք ունի անցնելու (ինչը բնական եւ անխուսափելի), եւ որ սա ճանապարհի սկիզբն է դեռ: Ի դեպ, մինչ ուսանող դառնալը, նա ունեցել է անհատական մի շարք ցուցահանդեսներ, այդ թվումՙ եւ Նկարիչների միությունում: Գրաֆիկայի ամբիոնի վարիչ Արա Բաղդասարյանը խոսելով նկարչի խոստումնալից սկզբի մասին, հույս հայտնեց, որ հետագա ցուցահանդեսներում տեղ գտնեն նաեւ գրաֆիկական աշխատանքներ: Ամբիոնի դասախոս Աշոտ Հարությունյանը իր ուսանողի տաղանդի գնահատման մեջ առանձնացրեց որոնողի, փնտրողի նրա խառնվածքը, արդեն հստակ երեւացող ձեռագրի երանգային անցումները, ձգտումը մշտապես թարմացումների, ավելի նուրբ զգացողությունների ի հայտ բերումը նկարներում:

Նա ունի ամենակարեւորըՙ աշխարհը նկարչորեն ընկալելու, զգալու եւ այն վերարտահայտելու շնորհը, նաեւՙ սեփական ձեւերը գտնելու անհրաժեշտության գիտակցումը: Նա չի հատում իրականության եւ երեւակայության սահմանը, այստեղ էքզիստենցիալ վիճակներ չկան, նա ուղղակի իրականությունն անց է կացնում իր երեւակայության միջով, վերհանում իդիլիկ զգացողություններՙառաջարկելով դա վերապրել նաեւ մյուսներին: Դժվար չէ տեսնել բնության շնչառությունը բոլոր այս աշխատանքներում: Նա մերձ է բնությանը, սա շատ կարեւոր է. բնությունից նախեւառաջ սովորում է անկեղծություն, գաղտնիքի բացահայտումները հետեւելու են դրան... Ունի նախընտրած կերպարներՙ թերեւս իր համար խոսուն սիմվոլներովՙ Արեւը, Ծառը, Ճանապարհը, որոնց միջոցով վստահաբար արտահայտելի են հոգու նուրբ ու փխրուն շատ զգայություններ: Նրա ուռենիները ներկայացվում են տարբեր վիճակներումՙ թե՛ գույնի, թե՛ ձեւի մեջ: Նույնը եւ ճանապարհըՙ արտակարգ գեղեցիկ գունային լուծումներով: Շատ հյութեղ, աչք շոյող կանաչ է փռված նրա նկարներում, այդպես շռայլ է նաեւ դեղինը: Գունային այս հագեցված ներդաշնակությունը միմիայն լուսավոր հետք է թողնում, ոչ միայն վիզուալ առումով հաճելի զգացողություններ առաջ բերում, նաեւ ազդում հոգեկան վիճակի վրա, որ վաղուց արդեն գունաթերապիա է համարվում:

Միսաք Հարթենյանի երեւակայական աշխարհը իրականությունից է սնվում: Այդպես էլ նա ասաց, որ ցանկացել է միտումն ընդգծել խորագրում, իմաստավորել ցուցահանդեսը, եւ պատահական չէՙ «Իրականություն եւ երեւակայություն» ընտրությունը: Բնապատկեր, թե էտյուդՙ մոտեցումը նույնն է եղելՙ վերարտահայտել բնությունից, քաղաքային տեսարաններից ստացված տպավորություններըՙ ռեալիստական, աբստրակտ թե մոդեռն ոճերի մեջ, էական չէ, կարեւորըՙ հաղորդական լինելու մթնոլորտն ապահովված է: Նաեւ Էդվարդ Վարդանյանի մասնագիտական գնահատմամբ, «բոլոր ձեւերը, անգամ աբստրակցիայի հասնող գործերը արված են գրագետ, իսկ մի քանիսն ուղղակի կատարյալ են»:

Այս ձեռագիրը, գեղարվեստական այս հայացքը, ձգտումն ու որոնումները շնորհալի նկարչի, ակնհայտորեն խոստումնալից են, արդեն իսկ տեսանելի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 14-10-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.