AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 14. ՄԻՇՏՙ ԱՎԵՏԻՍ, ԵՎ ԵՐԲԵՔՙ ԲՈԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 18-11-2016



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2016-11-17 18:52:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2507, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԴՐԵՅ ԴԱՎԻԴՅԱՆ

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ինչպես հայտնում է «Ռոք երաժշտությունը ԽՍՀՄ-ում» հանրագիտարանը (1990)ՙ 1970-ականների վերջին մոսկովյան երեք ամենաճանաչված ռոք խմբերն էին «Մաշինա Վրեմենին», «Վիսոկոսնոյե Լետոն» ու «Վիկտորիան»: Վերջին երկու խմբերում իր արտակարգ ձայնային տվյալներով փայլում էր երգիչ Անդրեյ Դավիդյանը...

Դավիդյանը ծնվել է 1956 թ. Մոսկվայում, տենոր, ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Սերգեյ Դավիդյանի ընտանիքում: Հայրն Առնո Բաբաջանյանի երգերի հայտնի կատարող էր, մայրըՙ դաշնակահարուհի: Իր խոսքերովՙ ծնողները մանկուց նրան հաղորդակից դարձրին հայկական ոգուն ու երգերին: Երեք տարեկանում հետաքրքրվեց երաժշտությամբ, իսկ տասնվեցում արդեն «Վիսոկոսնոե Լետոյի» մենակատարն էր: Խմբի անդամներից էին նշանավոր Կրիս Կելմին եւ Ալեքսանդր Կուտիկովը, ինչպես նաեւ Դավիդյանի դասընկեր Իգոր Օկուջավանՙ Բուլատի որդին: Այդ ժամանակ Դավիդյանը հիմնականում հանդես էր գալիս հարդ-ռոքի դասական կոմպոզիցիաներով:

1977-ին նա հիմնեց «Վիկտորիա» խումբը, որի հետ կատարում էր սկզբում արթ-ռոք, ապաՙ ջազ-ռոք եւ ֆանք: Բանաստեղծուհի Մարգարիտա Պուշկինան հիշում է. «Մենք ծանոթ էինք «Վիկտորիա» խմբի ժամանակներից, երբ Անդրեյն իմ տեքստերով գրված երգեր էր կատարում: Շատ էի հավանում նրա ձայնը: Իսկ ինչ ցնցո՜ղ էր նա երգում ֆանք եւ սոուլ...»:

1979-ին Դավիդյանը միացավ Կելմիի «Ռոկ-Ատելիե» խմբին, որը դարձավ «Յունոնա ի Ավոս» ռոք-օպերայի առաջին կատարողը: 1987 թ. այլ նշանավոր երաժիշտների հետ մասնակցեց «Փակելով շրջանը»ՙ այսօր արդեն լեգենդար դարձած երգի ձայնագրությանը:

Չցանկանալով ընտրել հեշտ ճանապարհներՙ ԽՍՀՄ-ում ռոքի պաշտոնական ճանաչումից հետո անցավ սոուլ ոճի երգացանկիՙ կողքին ունենալով աֆրիկյան ծագման երգչուհիների մի խումբ: 1993 թ. ստեղծեց «Sound Cakeե խումբը, որը կատարում էր ֆանք, ջազ-ռոք եւ սոուլ:

Այդպիսի հետաքրքրական անցյալ ու արտահայտիչ ձայն ունեցող Դավիդյանը հետզհետե անհետացավ երաժշտասերների տեսադաշտիցՙ իր կյանքի տարիները մաշելով ռեստորանների ու փոքրիկ ակումբների բեմերում:

Երգչի աստեղային ժամը պատահեց 2013 թ. աշնանը, երբ նա ռուսական «Գոլոս» (Ձայն) հեռուստածրագրի ժյուրիի հետեւում կատարեց «Georgia on my mindե երգը: Հիացած Ալեքսանդր Գրադսկին նույնիկ կարծիք հայտնեց, թե երգողը պիտի որ սեւամորթ լինի... Շոուին հաջորդեց համառուսաստանյան փառքը: Դավիդյանը կատարում էր ինչպես դասական դարձած երգեր, այնպես էլ սեփական ստեղծագործություններըՙ «What a Wonderful World», «I Feel Good», «Մամա», «Թեւեր», «Իմ Երեւան», «Որտեղ դուՙ այնտեղ էլ ես»: Երգչուհի Արծվիկ Հարությունյանի հետ «Never gonna give you up» երգի նրա կատարումը եւս քաջ հայտնի էր ռուս եւ հայ ունկնդրին:

Դավիդյանը մասնագիտությամբ թարգմանիչ էր: Ամուսնացած էր եղել երեք անգամ, ուներ մեկ որդի եւ երեք դուստր: 2014-ին նա առաջին անգամ մենահամերգ տվեց Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, իսկ այս տարվա հուլիսին կրկին երգեց մայրաքաղաքի ակումբներից մեկում:

Նոյեմբերի 13-ին Անդրեյ Դավիդյանը հեռացավ կյանքից...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 18-11-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.