AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 02-12-2016



ՊԱՐԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2016-12-02 17:34:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2276, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԽՈՐԵՈԳՐԱՖԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՊԱՐԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նոյեմբերի 14-ից 19-ը Մոսկվայում եւ Պետերբուրգում կայացավ «Կոնտեքստ Դիանա Վիշնյովա» երիտասարդ խորեգրաֆների մրցույթը: Ռուս նշանավոր բալետի պարուհու հիմնած միջազգային մրցույթին ուղարկված 65 հայտերի մեջ հայաստանցի խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանի ներկայացրած «Տրիպտիխ» 14 րոպե տեւողությամբ պարային համար-ներկայացումն անցել է ֆինալ, եւ Պիպոյանը հայտնվել է 6 լավագույն խորեոգրաֆների ցանկում: Մրցույթի շրջանակներում «Տրիպտիխը» ներկայացվել է Մոսկվայի «Ստանիսլավսկի էլեկտրոթատրոնի» բեմում: Բեմադրությունը, լիբրետոն եւ հագուստների ձեւավորումը Ռիմա Պիպոյանինն են, դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստուհի Մարիա Դիվանյանը, Կարեն Խաչատրյանը, Դավիթ Գրիգորյանը, Թագուհի Մարկոսյանը, Արմինա Խաչատրյանը եւ Վահագն Մարգարյանը: Պիպոյանը բեմադրության մեջ օգտագործել է բացառապես հայ երաժշտությունՙ հատվածներ Ավետ Տերտերյանի 5րդ սիմֆոնիայից, Կոմիտասի «Ծիրանի ծառ», «Ախ, մարալ ջան» եւ Եկմալյան-Վարդազարյանի «Սուրբ-սուրբը» ստեղծագործությունները: Ռուս եւ արտասահմանյան հանդիսատեսի պահանջով «Տրիպտիխը» կրկնվել է, նույնիսկ բեմահարթակի տարածությունը կիսով չափ կրճատվել է, որպեսզի հանդիսատեսը տեղավորվի բեմում: Ռիմա Պիպոյանի բեմադրության վերաբերյալ հիացական կարծիքներ են հայտնել մրցույթի մասնակիցներըՙ շվեդ նշանավոր բալետմայստեր Մաթս Էկը, գեղասահքի մարզիչ Տատյանա Տարասովան, ինքըՙ Դիանա Վիշնյովան, եւ շատ ուրիշներ:

«Ռիմա Պիպոյանը հայ ժամանակակից խորեոգրաֆիայի նոր սերնդի ներկայացուցիչ է. ես դիտել եմ նրա աշխատանքը «Տեսիլաժամեր» ներկայացման մեջ Թբիլիսիի ժամանակակից խորեոգրաֆիայի փառատոնում 2016 թվականի հունիսին: Ռիմա Պիպոյանը բնութագրվում է արտահայտչականությամբ, թեթեւությամբ, խորաթափանցությամբ, իրեն չպարտադրող փիլիսոփայականությամբ»,- գրել է Զիլարտ կեղծանունով հեղինակը համացանցային իր էջում:

«Այս տարի մրցույթում հայտնվել է հայ ժամանակակից պարի ներկայացուցիչ Ռիմա Պիպոյանը, ինչը չի կարող չուրախացնել: Պիպոյանն աշխատում է Երեւանում որպես կայացած խորեոգրաֆ եւ մանկավարժ, այս տարի նա կրթաթոշակ է ստացել Բեռլինի Արվեստների ակադեմիայից, որտեղ էլ որպես խորեոգրաֆ հաղթել է «Երիտասարդ ակադեմիա» մրցույթում եւ հաջորդ տարվա ապրիլին Բեռլինում կներկայացնի իր աշխատանքը: «Կոնտեքստի» համար ներկայացված «Տրիպտիխը» կրոնականի եւ աշխարհիկիՙ միասնականի եւ հավերժականի մեջ միաձուլման մասին է» (Նինա Կուլյակովա, «Դոզադո» պարի ամսագիր):

Ռիմա Պիպոյանը 2006-ին ավարտել է Երեւանի պարարվեստի պետական քոլեջըՙ պարուսույց-մանկավարժի եւ բալետի պարուհու մասնագիտությամբ: 2012-ին բալետմայստերի մագիստրոսի որակավորում է ստացել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: 2008-ից աշխատում է պարարվեստի պետական քոլեջումՙ դասավանդելով ժողբնորոշ, դասական եւ պատմակենցաղային պարեր: 2014 թվականից էլ նույն քոլեջում դասավանդում է «բալետմայստերի վարպետություն» առարկան: 2012-ից Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում աշխատում է որպես պարուսույց, 2016-ից հանդիսանում է «պարարվեստի ռեժիսուրա» կուրսի ղեկավար:

Պիպոյանը մասնակցել է միջազգային տարբեր մրցույթների եւ փառատոների: Իր բեմադրությունները, որոնց թվումՙ հինգ ժամանակակից բալետային ներկայացում («Անկումներով ենք վեր բարձրանում», «Միջնադարյան պատկերներ», «La Vita Nuova», «Մեղապարտ կրքեր», «Տեսիլաժամեր») եւ բազմաթիվ փոքրածավալ պարային համարներ եւ ներկայացումների պարային ձեւավորումներ, ցուցադրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրսՙ արժանանալով բարձր գնահատականի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 02-12-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.