AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 23-12-2016



Տեղադրվել է` 2016-12-22 21:43:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 4819, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ

«Ազգը» եւս մրցանակ ստացավ

Դեկտեմբերի 22-ին Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում տեղի ունեցավ «2016 թ-ի լավագույն ընթերցող» մրցույթի ամփոփիչ միջոցառումը: Մրցույթն արդեն յոթ տարվա պատմություն ունի եւ նախաձեռնել է գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Ինչպես նշեցին միջոցառման հյուրերը եւ համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչները, այս մրցույթը, որն ամեն տարի պարտաճանաչորեն ճանաչում է այս կամ այն ուսանողինՙ տարվա լավագույն ընթերցող, լրացուցիչ խթան է ուսանողների համար, որպեսզի ավելի լավ սովորեն ու գիրք կարդան:

Դեկտեմբերի 22-ին տարվա լավագույն ընթերցող ճանաչվեց քսան երիտասարդ: Նրանք ոչ միայն գրեթե ամեն օր այցելում են գրադարան, այլեւ արդեն իրենք են հոդվածներ գրում, զեկույցներ ներկայացնում, ինչն, անխոս, հնարավոր չէր լինի առանց ընթերցանության:

Ուշագրավ է, որ դասախոսներից ամենաընթերցասերները եւս պարգեւատրվեցին: Այսպես, դասախոսների պարագայում, բոլոր նրանք ովքեր անցնող տարում երեք հարյուր օր եղել են գրադարանում, ստացան պատվավոր վկայականներ: Անգամ կատակեցինՙ եթե տարվա երեք հարյուր օրը դասախոսն անցկացրել է գրադարանում, բա մյուս 66 օրը որտե՞ղ է եղել...

Առանձին վկայականներ ստացան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի բարեկամները: Հիշեցնեմ, որ անցյալ տարի նույն անվանակարգում վկայական էր ստացել «Ազգ» շաբաթաթերթը: Այս տարի ստացավ «Հայ զինվոր» թերթը: Սակայն «Ազգը» եւս ստացավ իր շնորհակալական վկայականն ու մրցանակըՙ անցնող տարում գրադարանին 900 անուն գիրք նվիրելու համար:

Եւ մենք ենք շնորհակալ, որ կարդում են ու փաստորեն ընթերցողների մեջ լավագույններն էլ կան:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 23-12-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.