AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 28. ԱՆՐԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 23-12-2016



Տեղադրվել է` 2016-12-22 21:43:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 4758, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶՈՐՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Ծ.

Տորոնտոյում (Կանադա) գործող Զորյան ինստիտուտը եւ նրա «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը» հանդես են եկել նոր նախաձեռնությամբ, որ կրում է «Սիրիահայ փախստականների բանավոր պատմությունների ծրագիր» խորագիրը:

Ծրագիրը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, բաղկացած է լինելու 2 մասից: Առաջին մասում, որն արդեն սկսվել է նոյեմբերի 7-ին, Կանադա ժամանած սիրիահայ փախստականների հետ հարցազրույցների կազմակերպումն է եւ նկարահանումը: Երկրորդ մասումՙ նյութերի խմբագրումը, պատճենավորումը եւ պահպանումը արխվիներում:

Նպատակն է պատերազմի պատճառով հարկադրված փախստականի կարգավիճակ ստացած եւ Կանադայում ապաստանած սիրիահայերից անմիջական պատմություններ լսել, թե ինչպիսին էր կյանքը նախքան պատերազմը, պատերազմի օրերին եւ թե ինչպես են հարմարվում իրենց նոր միջավայրինՙ Կանադայում: Դա սոցիոլոգիական փոփոխությունների եւ հոգեբանական ապրումների մի յուրահատուկ պատմություն է լինելու, որն ի պահ է դրվելու ապագա սերունդների համար: 2015-ի դեկտեմբերից սկսած ընդհանուր առմամբ 33 հազար սիրիացի է մուտք գործել Կանադա, որոնցից հազարավորներ հայկական ծագում ունեն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 23-12-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.