AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 105. ԶԱՆԳՎԱԾԵՂ ՑԱՆԿԱՊԱՏԻ ՎՐԱՅՈՎ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԱՌԵՎԱՆԳԵՑԻՆ ՄԻ ՏՆԱՆԿ ՄԱՐԴՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 23-12-2016



Տեղադրվել է` 2016-12-22 21:43:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 4753, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ԵՎ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

«Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի եւ միջոցառումների բաժինՙ ԱՆԳԻՆ ԱՎՈՅԱՆ

«...Պարզություն, ճշմարտություն ու բանականություն. ահա գեղեցիկ երեք մեծ սկզբունքները արվեստի բոլոր ստեղծագործություններում...». գերմանացի օպերային երգահան, օպերային ռեֆորմատոր Գլյուկի այս խոսքերը միանգամայն բնորոշ են գեղանկարիչ, խեցեգործ Դավիթ Սարգսյանի ստեղծագործություններին...

Դեկտեմբերի 14-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ եւ շնորհանդեսՙ նվիրված նկարչին եւ նրա ստեղծագործությունների հիման վրա ստեղծված պատկերագրքին: Գրող, կինոգետ, կինոդրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանի կազմածՙ «Երանելի աշխարհ» խորագիրը կրող պատկերագրքում զետեղված են նկարչի կտավներն ու խեցեգործական աշխատանքները: Հուշ-ցերեկույթին ներկա էին նկարչի ընկերները, հարազատները, արվեստագետներ, մշակույթի գործիչներ եւ ընթերցողներ: Դահլիճում տիրում էր դավիթսարգսյանական ոգին եւ, ինչպես նշեց բանաստեղծ Արտաշես Ղազարյանը, օրը ընդամենը հիշատակի խնկարկում չէր կամ պատկերագրքի շնորհանդես, այլՙ անհատականության ներկայացումն էր տարածության մեջ...

«...Ցուցահանդեսը վերնագրված է «Երանելի աշխարհ»: Եվ իրոք, Դավթի աշխարհը բազմազան է ու բազմաբովանդակ: Բուռն են ոչ միայն գունային հրավառությունը, այլեւ ոճական բռնկումները: Մի շարք աշխատանքներ ստեղծված են ինքնատիպ ոճաբանությամբ (բնապատկերներ, Արարատներ, նատյուրմորտներ), ասես ֆանտաստիկ վեպերի նկարազարդումներ լինեն եւ այնքան ինքնատիպ են ու դավիթասարգսյանական...»

( Սերգեյ Գալստյան )

«...Հայ կերպարվեստը ունի բազմազան ուղղություններ, որոնք միշտ հայկական են, միշտ ազգային են: Դավթի գործերը հենց այդ շարքում են:

Դավիթը վառ անհատականություն էր, հոյակապ մի նկարիչ եւ մարդ, ում ստեղծագործությունները անկասկած կհիշվեն, կմնան...»

( Կարեն Աղամյան , Հայաստանի նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ)

«...Լավ նկարելը քիչ է, նկարիչը պետք է ունենա նաեւ ինտելեկտ: Դավիթը աչքի էր ընկնում այդ ինտելեկտով, կյանքի խորն իմացությամբ, բնությունը եւ մարդուն ճանաչելու կարողությամբ:

Այդ են վկայում նրա վերջին շրջանի աշխատանքները, զարմանալի, ինքնատիպ ու նրբագեղ: Նա արդեն նվաճել էր մի արվեստ, իր թռիչքով տիրապետել գեղանկարչության մի դաշտ, որն իրենն էր ու կմնա իրենը...»

( Էդվարդ Վարդանյան , նկարիչ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ)

«...Դավիթը բազմաժանր, բազմապլան ստեղծագործող էր: Դիզայն, խեցեգործություն, գեղանկարչություն, խճանկար, բոլոր բնագավառներում առկա էր ճաշակը, վարպետությունը, տաղանդը...»

( Անատոլի Գրիգորյան , ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր)

Նախքան միջոցառման սկսվելըՙ ներկաները դիտեցին 2015թ.-ի հուլիսին Նկարիչների տանը կայացած Դավիթ Սարգսյանի անհատական ցուցահանդեսի մասին պատմող տեսաֆիլմը: Նկարիչն իր գործունեության ընթացքում զբաղվել է խեցեգործությամբ եւ խճանկարներով: Նա հիմնականում նկարել է յուղաներկով, պաստելով, իսկ վերջին տարիներին նաեւՙ ակրիլով: Նրա աշխատանքներից մեծ քանակությամբ գտնվում են մասնավոր հավաքածուներում, հիմնականում Երեւանում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում եւ Ֆրանսիայում:

Բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայակական ֆոնդի» նախագահ Արեւշատ Ավագյանն իր ելույթում նշեց. «Բազմաշնորհ իր ստեղծագործական կյանքի ընթացքում Դավիթ Սարգսյանը ստեղծել է արվեստի գործեր, որոնք, արդեն, նրա հետմահու կյանքի համար հնարավորություն են տալիս խոսելու, գնահատելու նրա արվեստը...»:

Հաջորդիվ գեղանկարչի մասին պատմող հուշերով եւ նրա ստեղծագործական աշխատանքների, ուրույն հայացքների, ընկերասեր ու հայասեր անհատականության, գեղագիտական մտածողության մասին ելույթներով հանդես եկան բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը , Լուսինե Խաչատրյանը , դերասաններ Ստեփան Շահինյանը , Գեորգի Հովակիմյանը եւ այլք:

Երաժշտական կատարմամբ հանդես եկավ երգիչ, երգահան Արսեն Համբարյանը:

«Դավիթ Սարգսյանը շատ նուրբ ու լուսեղեն աշխարհ է ունեցել... Նա այն արվեստագետներից է, որոնք կյանքին հրաժեշտ տալուց հետո շարունակում են ապրել իրենց ստեղծած արվեստի գործերով...»,- նշեց Արտաշես Ղազարյանը :

Ներկաներն ունկնդրեցին հայ դասականների ստեղծագործություններից ասմունքող Աիդա Ասատուրյանի եւ հուշ-ցերեկույթի հանդիսավար Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:

Ամփոփելով շնորհանդեսը Սերգեյ Գալստյանը նշեց, որ պատկերագրքի ստեղծման գործում մեծ աշխատանք է կատարել նաեւ իր թոռնուհինՙ Մանե Արշալույսյանը, ով զբաղվել էր գրքի ձեւավորմամբ, իսկ վերջում հնչեց Դավիթ Սարգսյանի սիրելի բանաստեղծությունըՙ Հովհաննես Թումանյանի «Ժպտուն աչքեր»-ըՙ Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 23-12-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.