AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 75. ԳԼՈՐԵՆՔ ԴՈՒՐՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 13-01-2017



Տեղադրվել է` 2017-01-12 22:49:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1814, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐՈՒՍԱՂԵՄՆ ԻՐ ՈՂՋ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՄԲ

Հ. Ծ.

Ցուցահանդես Նյու Յորքի Մետրոպոլիտենում

«Պատերազմի եւ խաղաղ ժամանակաշրջանների ականատես եղած Երուսաղեմը մեր թվարկության 11-15-րդ դարերում, հավանաբար, աշխարհի մշակութային առումով ամենաբազմազան քաղաքն էր, որն իր գրավչությամբ հազարավոր արհեստավորների, գիտնականների, վաճառականների, ուխտագնացների եւ զբոսաշրջիկների համար դարձել էր այցելության բաղձալի վայր», գրում է Ֆլորենս Ավագյանը Նյու Յորքից անդրադառնալով մինչեւ հունվարի 8-ը այդ քաղաքի ամենահեղինակավորՙ «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում գործող «Երուսաղեմի գանձերը» խորագրով ցուցահանդեսին:

Դեկտեմբերի վերջերին, Նյու Յորքի «Զոհրապ տեղեկատվական կենտրոնի» հովանավորությամբ անցկացված միջոցառման ընթացքում, այդ կառույցի տնօրեն հայր Դանիել Ֆնդըքյանը ներկայացրել է բացառիկ այս ցուցահանդեսի կուրատորներինՙ հանձինս Բարբարա Դրեյկ Բոեմի եւ Մելանի Հոլկոմի : Վերջիններս էկրանի վրա լուսացույցով մանրամասն մեկնաբանել են ավելի քան 200 ցուցանմուշները, կենտրոնանալով հատկապես հայկական գանձերի վրա: Ուշագրավ են եղել մասնավորապես Հիսուսի քաղաքի «Նազարեթյան խոյակները», որոնց ցուցադրման համար ջանք չի խնայել միջազգային ճանաչման արժանացած քանդակների պահապան Ջեկ Սուլթանյանը : Ցուցահանդեսի կայացմանը մեծապես աջակցել են նաեւ Մետրոպոլիտեն թանգարանի բյուզանդական բաժնի հայազգի գիտնական դոկտ. Հելեն Էվանսը , ով նաեւ գրել է «Երուսաղեմ 1000-1400 թթ.» գեղեցիկ ալբոմի հայկական արվեստին նվիրված գլուխը, ֆրանցիսկյան եղբայրության հայր Հարութ Սիմոնյանը եւ հայ համայնքի գործուն անդամներից Գարեգին Արզումանյանը :

Ցուցահանդեսի «Երուսաղեմյան ձայներ» բաժնում ներկայացված տեսաժապավենում Հայր Սամվել Անտոնյանը խոսել է քաղաքի չորս հիմնական (հայկական, քրիստոնեական, հրեական եւ մահմեդական) թաղամասերի համագործակցության եւ ընդհարումների մասին:

Դասախոսության ավարտին դոկտ. Հելեն Էվանսը նշել է, որ 2018 թվականին նախատեսվում է Մետրոպոլիտենում կազմակերպել նաեւ ամբողջովին հայկական արվեստին նվիրված մի ցուցահանդես, որի ցուցանմուշները բերվելու են Մատենադարանից, Երուսաղեմից, Անթիլիասից, Վիեննայից եւ Վենետիկից:

Ավելացնենք, որ դոկտ. Էվանսն ու Ջեկ Սուլթանյանը ժամանակին Հայաստանից մի հրաշալի խաչքար էին տարել Նյու Յորք, որն այժմ կանգնեցված է Մետրոպոլիտեն թանգարանում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 13-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.