AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 71. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ԵՂԱՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 13-01-2017



Տեղադրվել է` 2017-01-12 22:49:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1800, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՍՐՈՊ ԽԻԶԱՆՑՈՒ ԱՎԵՏԱՐԱՆԸ ԱՄՆ-Ի ՆԵԼՍՈՆ-ԱՏԿԻՆՍ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Մինչեւ առաջիկա փետրվարի 27-ը 17-րդ դարի ձեռագրեր նկարազարդող Մեսրոպ Խիզանցու Ավետարանից մի քանի էջեր ցուցադրվելու են, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի լրատվության, Մ. Նահանգների Միսսուրի նահանգի Կանզաս Սիթիի Նելսոն-Ատկինս արվեստի թանգարանում: Միջազգայնորեն որպես «The London Book of Gospels» (Ավետարանների լոնդոնյան գիրքը) ճանաչված պատմական եւ մշակութային մեծ արժեք ներկայացնող այդ նկարազարդված եզակի ձեռագիրը առատաձեռնորեն թանգարանին է նվիրել Լի Լիոնը իր մահվանից օրեր առաջ:

«Մենք երախտապարտ ենք նվիրատուին: Այս անզուգական ձեռագիրը մեզ հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնելու հայկական մշակույթի գանձարանից կարեւորագույն մի նմուշ, որով հարստացել է մեր հավաքածուն», նշել է այդ առթիվ թանգարանի տնօրեն Ջուլիան Զուգազագոթիան :

Ձեռագիրը պատրաստված է եղել մոտավորապես 1618-ին Նոր Ջուղայի Սուրբ Աստվածածին եկեղեցու համար, որը հրո ճարակ է դարձել հետագայում: Այն նշանակալի է որպես սկզբնաղբուր-վավերագիր Շահ աբբաս Ա-ի ժամանակաշրջանում Սպահանում ապրող հայերի կյանքի եւ գործունեության մասին:

Մեսրոպ Խիզանցին իր սերնդի խոշորագույն նկարիչներից եւ նկարազարդողներից մեկն է եղել, որն աչքի է ընկել գույների համարձակ օգտագործմամբ եւ վառ երեւակայությամբ: Իսկ Խիզանը հաճախ է հիշատակվել 14-15 դարերի ձեռագիր հիշտակարաններում որպես հայկական գրչության կենտրոն: Այն գտնվել է Մեծ Հայքի Մոկք նահանգի Մյուս Իշայր գավառում, Բաղեշ քաղաքից 35 կմ. հարավ-արեւելքում: 1514-ից Օսմանյան Թուրքիան է բռնատիրել գավառինՙ դարձնելով այն գավառի կառավարչի նստատեղի Վանի փաշայության մեջ:

Իսկ Նելսոն-Ատկինս թանգարանը միջազգային ճանաչում ունի որպես Ամերիկայի լավագույն արվեստի թանգարաններից մեկիՙ իր մոտ 40 հազար ցուցանմուշներով, որոնք ներկայացնում են ամերիկյանի կողքին նաեւ ասիական, եվրոպական եւ եգիպտական մշակույթները:

Խմբ. կողմից. - Ի դեպ, հայկական գրչարվեստի եւ մանրանկարչության ամենայուրօրինակ, պարզագույն եւ գեղեցկագույն դպրոցներից մեկը հանդիսացող Խիզանի կենտրոնը դժբախտաբար շատ քիչ ուսումնասիրությունների է արժանացել հայ եւ օտար մասնագետների կողմից: Այդ մասին ափսոսանքով էր արտահայտվել մեր թերթի 2016 թ. դեկտ. 16-ի համարում Գոհար Աճեմյանի տասնամյակների վաղեմություն ունեցող եւ անտիպ հարցազրույցում հանրահայտ ձեռագրագետ Սիրարփի Տեր-Ներսեսյանը: Միայն այն փաստը, որ Խիզանի դպրոցին նվիրված որեւէ ալբոմ դեռեւս չի հրատարակվել, միշտ այժմեական է պահում այդ ափսոսանքը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 13-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.