AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 118. ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 20-01-2017



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2017-01-19 22:32:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1818, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի ՏԵՐ ՆՆՋԵՑ ՈՒՍՈՒՑԻՉ, ԲԱՆԱՍԵՐ ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆ Տ. ՄԵՍՐՈՊ ԱՐՔ. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Հայ Ձայն»

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հունվարի 14-ի երեկոյան, կյանքի 85-րդ տարում, Ավստրիայում վախճանվել է Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավոր, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Մեսրոպ արք. Գրիգորյանը:

Բազմավաստակ Մեսրոպ Սրբազանի վախճանը մեծ կորուստ է Հայոց եկեղեցու համար:

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Մայր աթոռի ողջ միաբանությունը սգում են հոգելույս Մեսրոպ արք. Գրիգորյանի մահը եւ աղոթում նրա հոգու հանգստության համար:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Տ. Մեսրոպ արք. Գրիգորյանը (ավազանի անունըՙ Գեւորգ) ծնվել է 1932 թ. հոկտեմբերի 25-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: 1939-46 թթ. նախնական կրթությունը ստացել է տեղի Հայկազյան վարժարանում:

1952 թ. համապարփակ ուսումնասիրություն է գրել Ստեփանոս արքեպիսկոպոս Սյունեցու մասին, որը հրատարակվել է 1958 թ. Բեյրութում: 1953 թ. հունիսին ավարտել է դպրեվանքը եւ հուլիսին ձեռամբ Դերենիկ եպիսկոպոս Փոլադյանի ձեռնադրվել կուսակրոն քահանա` ստանալով Մեսրոպ անունը:

1953-1956 թթ. դպրեվանքում դասավանդել է հայոց պատմություն, գրաբար եւ մատենագրություն առարկաները, միաժամանակ պաշտոնավարել է որպես գրադարանի փոխտնօրեն, ձեռագրատան գլխավոր պատասխանատու եւ տպարանի տեսուչ:

1956 թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Կիլիկիո կաթողիկոսության` Անթիլիասի ձեռագրերի ընդարձակ նկարագրությունները» թեմայով եւ Աստվածածնի վերափոխման տոնին վարդապետական աստիճան է ստացել` ձեռամբ Խադ արք. Աջապահյանի:

1956-57 թթ., 10 այլ միաբանների հետ կողմնորոշվելով ի նպաստ Ամենայն Հայոց կաթողիկոսության, եղել է Անկախ Միաբանության դպրեվանքի տեսուչ: Տեսչության ընթացքում, ուսանողների հետ Բիքֆայայից ոստիկանական ուժերի պատրադրանքով հեռացվել է, ապա հաստատվել Բեյթ Մերի գյուղում` հայ ազգայինների հովանավորությամբ մեկ տարի եւս շարունակելով դպրեվանքի դասերը եւ տեսչությունը:

1957-1958 թթ. Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան երկրորդական վարժարանում դասավանդել է կրոն, գրաբար եւ մատենագրություն, միաժամանակ հովվություն արել: 1957-58 թթ. «Սփիւռք» շաբաթաթերթի հիմնադիրներից եւ հրատարակիչներից է եղել:

1959 թ. Գալուստ Կյուլպենկյան հիմնադրամի մրցանակ-կրթաթոշակով մեկնել է Անգլիայի Դարհըմ (Durham) համալսարան` հետեւելու Արեւելագիտության եւ աստվածաբանության դասընթացներին:

1962 թ. հունվարից Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից նշանակվել է Վիեննայի հոգեւոր հովիվ: 1964-74 թթ. եղել է Մայր աթոռի պաշտոնական ներկայացուցիչը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում: 1964-78 թթ. միաժամանակ հովվել է Հունաստանի հայ համայնքին: 1979 թ. Սրբազան հայրը նշանակվել եւ 1980 թ. հունվարին հայրապետական կոնդակով հաստատվել է որպես Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի հայրապետական պատվիրակ:

1986 թ. սեպտեմբերի 21-ին, ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս: Սրբազան հայրը հեղինակ է մի շարք գրքերի, առանձին ուսումնասիրությունների եւ հոդվածների («Ստեփանոս արքեպիսկոպոս Սյունեցի» ուսումնասիրությունը, «Հայ ժողովրդի մասնակցությունը Օսմանյան հանրային կյանքին Արեւելյան Անատոլիայի եւ Սիրիայի մեջ 1860-1908թթ.» դոկտորական աշխատանքը, գերմաներենով «Ֆրանց Վերֆել եւ Կոմիտաս» գիրքը եւ «Հայ եկեղեցին» ուսումնասիրությունը, «Հրատարակիչ Վանանդեցիները» եւ «Սեբեոս պատմիչի գրքի վերականգնման մասին» ուսումնասիրությունները, 6 հատոր Կրոնի դասագիրք):

Այս կապակցությամբ «Ազգ»-ը խորազգաց ցավակցություններ է հայտնում հանգուցյալ Սրբազանի եղբորը` Աթենքի ՌԱԿ «Նոր աշխարհ» թերթի նախկին բազմամյա խմբագիր Զավեն Գրիգորյանին եւ մյուս հարազատներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 20-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.