AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 18. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՐՄԵ՞Ն
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 20-01-2017



Տեղադրվել է` 2017-01-19 22:32:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1738, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԽՈՍՏՈՒՄԸ» ՖԻԼՄԸ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՑ

Հ. Ծ.

Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Մալթայում նկարահանված «Խոստումը» ֆիլմը վերջապես գտել է իր դիստրիբուտորին, լայն շրջանառության մեջ դնող ընկերությանըՙ հանձին «Open Road Films»-ի, եւ ամերիկյան մայրցամաքի մոտ 2000 կինոդահլիճներում, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ցուցադրվելու է ապրիլի 28-ից սկսած:

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը, ըստ հոդվածի հեղինակ, թերթի խմբագիր Ալին Գրիգորյանի, նկարահանվել է Քըրք Քրքորյանի հիմնած «Survival Pictures» ընկերության կողմից, եւ իր ձեւաչափով եւ զգացմունքային առումներով հիշեցնում է համաշխարհային ճանաչման արժանացած «Dr. Zhivago» եւ «Lawrence of Arabia» ֆիլմերին: Պրոդյուսերն է դոկտ. Էրիկ Իսրայելյանը: Ռեժիսորըՙ Թերի Ջորջը, որ հայտնի է իր «Hotel Ruanda» ֆիլմով: Իր խորհուրդներով մեծապես օգնել է «Արարատ» ֆիլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանը:

Իսրայելյանի խոսքերով Քրքորյանը ցանկանում էր, որ ֆիլմը լոկ «պատմական դասախոսություն» չլինի, այլ պարունակի «հանրությանը հետաքրքրող նրբերանգներ»: «Մերձավոր Արեւելքում եւ այլ վայրերում կատարվող իրադարձություններըՙ էթնիկական հետապնդումներն ու բռնի տեղահանությունները երեւույթներ են, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը: Ես, ճիշտ է, հեռու եմ եղել կինոաշխարհից, բայց իմ արյան մեջ է այդ բոլորը: Իմ մեծ հոր հայրը երգել է Մեծն Կոմիտասի երգչախմբում: Այդ նկարը որպես սրբազան մասունք պահպանվել է մինչ օրս», նշել է Իսրայելյանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 20-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.