AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 41. ՏԱՎԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 27-01-2017



Տեղադրվել է` 2017-01-26 22:10:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1861, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՔԱՆԴԱԿԸ ԻՄ ԿԻՆՆ Է, ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ` ՍԻՐՈՒՀԻՆ»

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նիկոլայ Նիկողոսյանը նշում է իր ծննդյան 98-ամյակը

Հայ անվանի քանդակագործ եւ գեղանկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի 98-ամյակին նվիրված «Նիկոլայ Նիկողոսյան. Մոսկվայի դասականը կրկնակի հայելու մեջ» խորագրով ցուցահանդեսը հանդիսատեսի պահանջով երկարաձգվեց եւս մեկ շաբաթով: Բեռլինի «Direktorenhaus» արվեստի թանգարանում նոյեմբերի 30-ից հունվարի 6-ը նախանշված ցուցահանդեսը փակվեց հունվարի 13-ին: Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին վերոնշյալ թանգարանը, Բեռլինի «InteriorDAsein» պատկերասրահը, Մոսկվայի Ռուս-գերմանական ֆորումը եւ «Նիկո» պատկերասրահը:

Գերմանացի հանդիսատեսին ներկայացված էին Նիկոլայ Նիկողոսյանի, Հարություն եւ Արմինե Կալենց ամուսինների, Մարիամ Ասլամազյանի եւ Արչի Գալենցի վրձիններին պատկանող 50-ից ավելի ստեղծագործություններ, որոնց մեծամասնությունը դիմանկարներ էին: Նիկողոսյանի աշխատանքների ցուցասրահում էին նաեւ նրա փոքր բոլորաքանդակներից մի քանիսը: Արչի Գալենցի մեկնությամբ, Նիկոլայ Նիկողոսյան արվեստագետի առանձնահատկություններից է այն, որ նա նախ հայտնի քանդակագործ է, բայց ամբողջ կյանքը նաեւ նկարել է, ուղղակի ավելի քիչ է լուսաբանվել որպես գեղանկարիչ: Իր ստեղծագործական նախասիրությունների առնչությամբ Նիկողոսյանն ասել է. «Քանդակը իմ կինն է, գեղանկարչությունը` իմ սիրուհին»:

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները, որ ստեղծվել են 5 տասնամյակների ընթացքում` 1969-2015 թթ., հետաքրքրական երկխոսության մեջ լինելով` ցույց էին տալիս սերունդների կապը:

«Ասլամազյանից իհարկե նատյուրմորտներն ընտրեցինք: Կուզեի, որ Նիկողոսյանի նատյուրմորտներն էլ զուգահեռ ցուցադրեինք, բայց այստեղ` Բեռլինում, ցավոք չունենք: Մյուս կողմից շեշտը դրված է Նիկողոսյանի ինքնադիմանկարների վրա, եւ մեր հետադարձ իրար պատկերելուն: Սա ցույց է տալիս նաեւ կապը` նրա եւ իր ժամանակակիցների միջեւ` Ասլամազյան, Կալենց ամուսիններ, մյուս կողմից իմ գործերն են: Մեր կապն անշուշտ գնալով ուժեղանում է, մենք իրար հետ հաճախ ենք նկարում: Ես տարիներ շարունակ իր գործերը հավաքեցի Բեռլինում` թե՛ ցուցադրելու, թե՛ նորոգելու համար»,- մեզ հետ զրույցում պատմեց Բեռլինի «InteriorDAsein» պատկերասրահի ղեկավար, գեղանկարիչ Արչի Գալենցը :

Զրուցակիցս` Նիկողոսյանը թոռը, պատմեց, որ այժմ էլ պապիկը ամեն օր նկարում է, նույնիսկ պատահում է` մի քանի ինքնադիմանկար է անում: Գծակարելը նրա համար օրվա հացի պես մի բան է: Ներկայացված գործերի շարքում վերջին ժամանակներում ստեղծված գեղանկարն ու քանդակը 97 տարեկան հասակում արվածներից են` ինքնադիմանկար եւ Պարույր Սեւակի բոլորաքանդակը:

Արչին իր աշխատանքներից մեկը` «Պապիկի դիմանկարը», հատուկ այս հոբելյանական ցուցահանդեսի համար էր արել: Նրա մի շարք գործեր էլ ներկայացնում էին պատեր, որտեղ համադրված են գեղանկարչությունն ու ինտերիերը: Հեղինակն ուշադրություն է դարձրել այն տարածքին, պատերին, որոնց վրա իր ստեղծած գեղանկարչությունն է տեղ գտել: «Ինձ համար կարեւոր է, թե որտեղ է այն, որտեղ է տեղի ունենում արվեստը, այլապես իմաստ չի ստանա»,- նշում է Արչի Գալենցը:

Այս ցուցահանդեսի հիմանական նպատակներից մեկն է եղել պատկերագիրք տպելը, որը Արչի Գալենցը շատ է կարեւորում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 27-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.